Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեզի իբրև կաղանդչեք։ Ես շատ մաղթանքներ ունիմ այդ մասին։

Հավե՜տ երջանիկ ծլեցեք, ծաղկեցե՜ք։

Ողջունելով զինքը և Ձեզ
մնամ անձնվեր
<Դ. Վարուժան>


75. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

23 փետրվար, 1907, <Կանտ>

Սիրելի պ. տոքթոր Պազարճյան,

Ուրախացա քննությանց մեջ Ձեր ընձեռած հաջողությանց։ Մտավորական կարողությունը, որ Ձեզ տրված է, բնության ամենամեծ և վերջնական պարգևն է՝ մարդ էակի՞ն լոկ հատկացված։ Բարվոք ապագայի մը մեջ կը հուսացվի, որ զարգացումնիդ պիտի սկսիք ի սպաս դեել հայության ճակատագրին։

․․․Հա՞րկ է ըսել թե վարժարանին նոր պաշտոնյաները վիճակս բարելավեցին, ինչպես նաև շատ ուսանողներու։ Ես արդեն իբրև կանոնավոր ուսանող քաղաքական և հասարակական գիտությանց՝ օրինավոր ընթացք կընեմ։ Ներկային դեմ կը կռվիմ և կը հուսամ Ապագան։ Օրը երեք ժամ հատկացուցած եմ (իմ հաշվույս) և, արդ, Պայրընի ամբողջ գործերը ունիմ առջևս, շուրջս և մեջս։

Վերջերս լրագրի մը մեջ կարդացի, թե Պոլսո եղեռնի եղեռնագործ ատյանը զԶպրդարյանը իր բառերով — Պուլկարիո «Ռազմիկ» բանդադուշական թերթը կը հրատարակե), զատեր է, ինչքերը յարքունիս գրավեր և դատապարտեր մշտնջենական բերդարգելության․․․ եթե ձեռք անցնե։

Ահա բոլոր լուրս, ի՛նչ արժեք կամ ճշդություն ունի՝ չեմ գիտեր։

Միշտ Ձերդ
Վարուժան