Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խավար և անոթի՜․․․

Ցո՛ւրտ․․․

— Աստված մեզ սարսուռով կը պաշարե՜։

Մերթ մերթ արևը, հիվանդ աղջկան մը նվաղկոտությամբ՝ մշուշն անգայտ քողի մը տակեն դեմքը կը ցուցընե, պիշ-պիշ կը նայի։

Բնությունը իր հեղձուցիչ ճնշումին տակ քիչ մը շունչ կառնու։

Ձշուները արևուն այդ դյութող նայվածքին տակ կաթիլ— կաթիլ կը հյուծին․ օդին մեջ յոթը գույներուն անջատումները կը պլպլան։

Մարդկային և իրերուն աչքը աղաչանքով մը դեպի երկինք կը նայի։

Ձյունը տեղ-տեղ կուրծքը կը բանա․

— Աստված կը գթա՜ մեզի։

2 դեկտ. 1903