Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուգամ իբրև հյուր մը կամ, եթե կուզեք, Մխիթարի ընտանիքին մեկ անդամը՝ միակ շարժառիթ ունենալով նախնյաց գործերը ուսումնասիրել և քահանայի մը օգնությամբ գրաբարի մեջ հմտանալ, վասնզի մտադիր եմ հառաջիկա ձմեռվա մեջ իբր these պատրաստել գաղղիերեն լեզվով հայկական պատմություն մը լոկ իմաստասիրական և քաղաքագիտական տեսակետով, իսկ եթե կը դիմեմ վարժարան՝ պատճառն այն է, թե վճարել ճամբու ծախքս և միանգամ այդտեղ դուրսը ապրիլ Ֆյութապես, այդ անկարելի է ինծի։

Հառաջիկա ամսաթոշակս կուզեմ ճամբու ծախք ընել։

Այս կետը կը հանձնարարեմ ուշադրության և կը խնդրեմ, որ մինչև ամսույս 30-ը, եթե կարելի է ինծի պատասխան մը հաղորդեր և կը խնդրեմ նաև, որ մինչև այդ ժամանակ ամսաթոշակս շնորհք ըներ ղրկած ըլլալու, որպեսզի Ձեր կողմե տրամադրած պարագային՝ կամ ճամբա ելլեմ ի Վենետիկ, կամ հակառակ պարագային ուրիշ գյուղ մը երթամ. այս ծխոտմխոտ քաղքեն ինքզինքս օր մառաջ դուրս նետելով։

Եթե հաջողիմ մոտերս Ձեզ տեսնել (որուն չեմ կարծեր թե արգելք մը ելլե), կուզեմ անձամբ ձեռքի ջերմ սեղմումի մը մեջ դնել ամբողջ շնորհակալությունս՝ այս քանի մը ամիսներուն մեջ Ձեր ինծի հանդեպ ունեցած հայրական սերին և խնամքին համար կարկառուն ապացույցին մասին, եթե ոչ հիմակվնե ընդունեցեք համբույրս Ձեր սուրբ աջին և հարգանքս

Ձեր սան
<Դ. Վարուժան>


89. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

20 հուլիս, 1907, Կանտ

Գերպպատիվ Հայր,

Ընդունած եմ 100 ֆրանք իբրև հուլիսի ամսաթոշակս և 100 ֆրանք ճանապարհածախս։ Ընդունեցեր շնորհակալությունս։

Կը փութամ Ձեզ հայտնել, թե քննություններս ամենայն