Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համբույրը կույր՝ որ եղավ
Իմ սև սերմիս առաջնորդ...
                       ևլն․ ևլն․

Գոցենք այս վարագույրը, կուզե՞ս որ նորոգեմ հուսակտուր վիշտը սիրտս կը ճնշե խոսելես առաջ միայն մտածելով։ Գոցենք։ Միայն, Դերենիկդ իմ հավատարիմ, ջանա այս նամակս ոչ ոքի կարդալ։ Զի չեմ ուզեր, որ անթռիշ նամակներ իմ տկար, բայց ազնիվ պարտությանս հանդիսատես ըլլան։ Եթե գահավիժիմ, կուզեմ, որ իբր ստոյիկյան գահավիժիմ։

Ճիշդ է, որ հոդ գայի՝ պիտ բուժվեի, բայց շղթայված եմ և հետո մասնավորապես կըսեմ, ճամբու ծախքն հաշվեցի, որ ծանր կըլլա։

Հակառակ այս հուսահատ վիճակիս՝ կը զարմանա՞ս, երբ ըսեմ թե, արդեն կանոնավոր ուսանող, հրաշալի քննություններ տված եմ, այնպես որ անցած եմ պատվո որոշ աստիճանով, ի՜նչ որ թե՜ զիս զարմացուր, թե՜ ընկերներս։ Այս տարի տկարությանց և մեծությանց զարմանալի շաղվածք մը դարձած եմ։ Մտավորական կարողությունս վարժարանեն հազարապատիկ զորեղցած կզգամ։

Գալով քեզի, ազնվական հայորդի, նոր Գոլոմպոս, իմս Վեսբուչչի, գրե՜, թե եղած ես իբր գործոն վաճառական, թե՞ ուսանող։ Սիրելիդ իմ Մարգո Բոլո, այդքան ճամբորդելեդ վերջ կը մտածեմ, թե կրնաս անգամ մը հոս ալ գալ։ Եկուր իբր եղբայր, իբր այցելու, իբր վաճառական, իբր հոգվույս բժիշկ, ի՛նչպես որ կ՛ուզես, միայն թե եկուր, սիրելի Դերենիկ։ Բայց ինչո՜ւ սիրտ հատցնեմ․ գիտեմ թե պիտի չուզես այդ Տոն Ժուանի կյանքդ թողուլ, սարթինայեն բաժնվիլ, ինծի կը մնա միայն միայնության մեջ հառաչել և սպասել նամակիդ։ Արամեն լուր տուր։ Ողջույններ ընկերաց։

Հասցես.
Hotel St. Josephe
Qostacker Lourdes
(Belgique), Les-Gand
Եղբայրական ողջագուրմամբ` քուկդ

Դանիել