Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմասն է․ ինչ որ չեմ սիրեր։ Նման են իր ոտանավորները այն մարմարյա ամայի պալատներուն, որոնց ճերմակ սյուեերուն մեջեն ցուրտ քամին կանցնի միայն։ Ամեն շեշտի պետք է, որ սիրտը կաթիլ մարյուն հոսե, մինչև որ քերթողը իր գործին առջև հիսուսորեն կանգուն հյուծի վերջանա և իր հետին բառը՝ տժգույն շրթունքներուն վրա ո՜չ ոք կարողանա լսել։ Թեպետև այս վերջնական պայմանը չէ մեծագույն քերթող մըլլալու։ Որչա՜փ կը նախանձիմ այն Անհասանելիներուն, որ բոլոր տարրերը իրարու շաղված միացուցած են։

Նոր նշանակալից բան մը չեմ գրած։ Աղոթք մը միայն առ «Վահագն». թերևս «Բազմավեպին» հրատարակության տամ։ Հեթանոս կյանքը օրեօր զիս կը գրավե, եթե այսօր կարելի ըլլար՝ կրոնքս կը փոխեի և սիրով կընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը։ Հուդայականությունը՝ անգույն է՝ թեպետև մարգարեները զայն մասամբ գեղեցկացուցած են։ Հին երկերով շրջապատված եմ. ո՜ւր էր թե հրաշքով այս միջակ վիճակեն փոխվեի և Թինտար մը, կամ Եսայի մըլլայի։ Անշուշտ կը ժպտիք այս կատակներուս, թեպետև հոգիս միշտ տխուր է այս աբեղայի մենությանս մեջ, և ժպտելու ամեն ճիգ ինծի բոնազբոսիկ ու այլևս անկարելի կը դառնա... Չերկայնեմ... Կզգամ, որ նամակս իր օրինավոր շավղեն կելլե։

Ընդունեցեք սիրալիր բարևներս

Միշտ Ձերգ
Դ. Վարուժան


107. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

11 փետր., 1908, Կանտ

Սիրելի Դերենիկդ իմ,

Քարտդ երբ ստացա, «ցնցղատապն» մը կը տանջվեի, որ բավական ժամանակ կուրծքս չարչարեց։ Չես կրնար երևակայել Ձեր հրավերը զիս ո՜րչափ ուրախացուց և ո՜րչափ տրտմեցուց՝ չկրնալ ընկերներս և Թորինը վայելելուս համար։ Շնորհակալ