Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամառ շատ ապահով չէ որ Կանտեն շարժվիմ, ունենալով 9 նյութ քննություն։ Գուցե հոկտեմբերին հետաձգեմ՝ ժամանակի անբավականության պատճառավ։ Թող թե ալ այս անգամ դրամի նեղություն ալ կա, զոր եթե լուսանի աչքերով ալ փնտռեմ՝ անկարելի է գտնել։ Տ՛Ամիչիսի մահը զիս տխրեցուր․ շատ ճշդությամբ կըսես, թե ան «բարի մարդն» է, թող թե բանաստեղծ մը անհրաժեշտ է, որ բարի ըլլա։ «Ջարդերեն» մաս մը ղրկվեցավ Հայաստան՝ գաղտնի ճանապարհով, ահա ինչ որ զիս է՜ն շատ ուրախացուր այս ամբողջ ձմռան մեջ։ Կը ղրկեմ բարերար փափաքիդ համեմատ 20 օրինակ անկե, որպեսզի ուղարկես Եգիպտոս։ Գրե՛, որ ամեն ջանք չխնայեն տարածելու համար։ Ձեր վերջի պատասխանը «Ռազմիկի» մեջ Հայրերուն դեմ բավական քաջ և գեղեցիկ էր, նաև զվաճալի ալ էր։ Բայց կը ցավիմ, որ Ձեզմե բաժնվելես ի վեր դեռ Ձեր ներկա վիճակին վրա ոևէ տեղեկություն մը չտվիր։ Այս անգամ չուզեցի իմ ցավերես քեզ պատմել։ Համբույր մը քեզ սրտի շրթունքես։ Սիրալիր բարևներս ընկերաց։

Միշտ քույդ՝
Դ. Վարուժան

Ուրախ եմ տեսնելով հարումդ արվեստին: Որպեսզի այդ մասին լավ քննադատ մը ըլլալու պատրաստվիս, կարդա ան֊ պատճառ Taine—ը, վերջերս Peladan հրատարակած է Vinci-ի գրածներեն թարգմանություն մը, կարդացի շատ հետաքրքրական է։ Ի՜նչ լայն միտք։


109. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

13 մարտ, 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Նոր բան մը չունիմ։ Մտքիս մեջ քանի մը քերթողական ծրագիրներ կան, զոր երգելու համար ազատ ժամանակ մը միայն կարևոր է ինծի։ Ապրիլը ընդհանրապես իմ բարեգութ ամիսս եղած է․ տեսնենք։ Ոտանավորը, զոր կը ներփակեմ,