Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապագա these[1]-ի մը պատրաստության համար։ Եթե գամ Վենետիկ և առանձին սենյակ մը վարձեմ՝ իհարկե այդ նյութապես ինձ անկարելի է, քանի որ ճամբուս ծախսն ալ ես ինքս պետք է վճարեմ։ Վերջապես այս մասին հրամանքնիդ ինչպես որ հարմար կը դատեք, խնդրեմ գրեք։ Եթե ոևէ արգելք մունիք այս փափաքիս, կարող եք պարզապես մերժել, այս մասին և ամեն այն կերպով վստահ կրնաք ըլլալ, որ զիս նշախեց միսկ ցավցուցած չեք ըլլար։ Որոշեցեք՝ ինչ որ Ձեզ պատշաճ կը թվի, և ես կը մտածեմ թե պատշաճը այդ էր։

Օրհնելով հայ քաջերուն ջամբած Ձեր մեռոնաբույր լուսեղեն հացը,

Մնամ հարգանքներով Ձերդ խոնարհ

Դ. Վ.


114.. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

19 հունիս, 1908, Կանտ

Սիրելի Դերենիկ,

Քարտդ ստացա։ Եղբայրական կրակը, զոր ունիք ինձ հանդեպ, ըլլաս դու, Արամը կամ մյուսները՝ ինձ համար թանկագին գրավական է։ Տարակույս չկա, որ հրճվանք մէ քեզ այցելելս՝ մանավանդ որ մեզ ամենուս սիրելի Տոնժուան Արամըն ալ այդտեղ է, բայց տակավին վերջնական խոսք չեմ տար։ Քսան օրեն վճռական կերպով կը գրեմ գալս կամ չգալս։ Միայն, սիրելիս, նյութական տեսակետով ինչպես գիտես անցյալ տարի ավելի բախտավոր էի, քան թե այս տարի։ Հետևաբար ինձի գրե, թե եթե կարելի է Ձեր մոտ ապրիլ ամիսը միայն 25—90 ֆր. ծախսելով — tout у compris[2] — այն ատեն հավանական է գալս Թորինո։ Պարզապես խոսելովո՝ ո՛չ Ձեղի կուզեմ տհաճություն տալ, ո՛չ ալ կուզեմ, որ այցելությունս քիթես բերնես գա։ Եթե նեղության մեջ ես՝ չեմ ուզեր վրադ բեռ ըլլալ,

  1. Դիսերտացիա
  2. Ամեն ինչ ներառյալ