Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միակ հատորի մը մեջ։ Կսպասեմ։ Եվ սպասելով կապրիմ, արդեն ամբողջ կյանքը այսպես չէ՞։

«Սարսուռներեն» և «Ջարդեն» 20-ական օրինակ կուղարկեմ։ Տարակույս չունիմ, թե պիտի տարածես։ Ինձի Պոլսեն կը գրեն, թե «Մանզումեն» վերատպած է քերթված մը «Սարսուռներեն», ես չեմ տեսած զայդ։ Քաջալերություն մ՛է ինծի եթե հայրենակիցներս ինծմով սկսին հետաքրքրվիլ։ Ի՛նչ որ ցավալի է՝ հորմես, մեկնելեն վերջ, նամակ չեմ ընդունած տակավին։ Տեսնենք։

Դե՞հ, Դերենիկ, Երզնկան շարունակեցեք ծաղկեցնել՝ բոլոր երիտասարդներդ միացած։ Պիտի սկսիմ դրամ շահիլ կսես, դու դրամ շահե և թո՞ղ որ տեղվույդ տղաքներն ալ քեզմե լույս շահին։ Չմոռնաս անկյունը լուսավորել, մի՛ վախնար, անկյան լույսը իր կարգին ամբողջ սրահը կերթա լուսավորել։

Վաղը հոս մեր դասերը կսկսին։

Արամեն և նշանեն և տոգթորեն կստանամ նամակ, տոգթորը փափաք կը հայտնե, որ եկող տարի զիրար տեսնենք Հայաստան։ Զիրար․ երեքնի՜ս ալ․ իցի՜վ թե։

Վարժարանին հետ ընդհարումի մեջ ենք։ Կուզեն վերարկուիս ծայրեն կտրել, կծծիները։ Այս խնդիրը քեզի կը պատմեմ հետո՝ իր ելքին համեմատ։

Նամակս պետք է վերջացնեմ, բայց սիրտս առաջ չերթար քեզմե բաժնվիլ։ Ինչ որ է՝ համբերություն։

Ընդունե ճակտիդ մտերմի համբույրներս

Քուկդ՝ Դանիել Վարուժան

Նամակներդ գրե այս անվան և հասցեին․

D. Tchiboukkearlan
rue Benard 31, Gand
(Belgique)