Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
<Թարգմանություն>
23 հուլիս, 1909, Ֆերովիա

Իմ սիրելի Պիեր,

Իտալիայում ես անրջում եմ, սիրտս լեցուն երազներով ատելիորեն անպտուղ դասերով ուղեղս հոգնեցնելուց հետու Քեզ մեծ հաջողություն եմ մաղթում․ ջանա չգրգռել այն <կուսակցության> մոլեռանդությունը, որը չի կարողանում ծանրութեթև անել փաստերը, առանց իր դրոշը պարզելու կշեռքի այս կամ այն նժարի վրա։

Եղբայրական ողջույններ․․.

Դ. Վարուժան


142. ԹԵՈԴԻԿԻՆ

<18>31 հուլիս, 1909, Վենետիկ

Վենետիկ եմ։ Նամակիդ պատասխանը պիտի գամ անձամբ տալու համակրական ողջագուրումի մը մեջ․ վասնզի նամակը, զոր կը գրեմ, եզերքեն է իտալական Montenegro նավուն, որ այսօր ճամբա կելլե դեպի Պոլիս։ Անհամբեր եմ, որ նավուն ցռուկը պատռե ալիքները Հոնիական լուսանվագ կղզիներուն ընդմեջեն. հիմակվնե արդեն կարոտս անոր կայմին վրա իր դասական առագաստները փքուռույց կապեր է։

Առայժմ մնաս բարով․

<Դ. Վարուժան>