Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

146. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

5 դեկտ., 1909, Սվազ

<Սիրելի Գառնիկ>,

Վերջին նամակդ ընդունեցա երբ արդեն քարտ մը գրեր էի, զոր ըրած եմ poste Restante[1], գնա՛ ա՜ռ։

Ուրախ եմ որ Կանտ ես և մյուզիքին կը հետևիս, այլևս խաբե՜ք խաբեխաբելը բռնութենեն լավագույն Է։

Քարտերդ ներփակ առի․ Հիանալի՜ են։ Շատ շնորհակալ եմ․ անհամբեր կսպասեմ մյուսներուն․ ուրիշներուն չտաս։ Հավատա՜, որ ոչ մեկը ինծի չափ զանոնք կը ճաշակե։

Սիրելի Գառնիկ․ քարտերը, զոր ներփակ կուղարկեմ, խնդրեմ հանձնե տերերուն։

Ամենեն լավ բարեկամդ Վանտեվելտը պիտի ըլլա, միշտ սիրե զինքը և գործածել գիտցիր, արդեն մարդ գործածել դուն ինձմե լավ գիտես․ ես որ ջղային մէի և շուտով կը վիրավորեի մարդ մը։

Հայ ընկերներու մեջ հարմար մարդ պիտի չգտնիս․ ուռած տիկի չափ եսասեր են, կե՜ղծ, կե՜ղծ և կոպի՜տ։

Բայց ներե՛, հայ են։

Սիրելի Գառնիկ, արդեն քարտիս մեջ գրած եմ, որ թե 70, թե 50 ֆրանք ստացած է։

Խնդրեմ իմ հաշվույս սա գիրքը շուտով գլխու վրա ղրկե ինծի. Droit constitutlonnel general par proffess. Pyphroux[2] եթե գրքին իսկական վերնագիրը այդ չէ, բայց պարունակությունը այդ է, որ է ըսել զանազան երկիրներու սահմանադրությունները կուսումնասիրե․ իսկ հեղինակն ալ Gand-ի մեկ վարժապետն է, որ մեկ տարի առաջ մեռավ։

Plrenne-ին ըսես եթե, ան կը գտնե։

Vandeveld-ին ըսե, որ Economie Politique-ի[3] տետրակները հոս ինծի շատ պետք պիտի ըլլան, արդյոք ի՞նչ փոխարեն

  1. Ցպահանջ
  2. Սահմանադրական ընդհանուր իրավունք. պրոֆ. Պիպրուքսի
  3. Քաղաքատնտեսություն