Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

188. ԱՎԵՏԻՍ ԷԺՏԱՀԱՐԻՆ

9 հոկտեմբեր, 1913, Բերա

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
Բերա, Եեշիլ փողոց, թիվ 1

Սիրելի Ավետիս,

Ստացա աղվոր ընծայականդ, որուն համար կը հայտնեմ ջերմ շնորհակալությունս։

Ուրախ եմ, որ այդտեղ կրցար հաստատվիլ և կը հուսամ, որ երջանիկ ես և ապագա մըն ալ կը պատրաստես։ Դուն միշտ մեր հիշողության մեջ ես՝ իբրև ազնիվ, սիրելի ընկեր և պատվաբեր հայ երիտասարդ։

Փիլիպոսը այս արձակուրդին Եվդոկիա գնաց։ Տերինները շատ աղեկ են եղեր, որոնցմե անշուշտ նամակ կառնես։ Արաքսին և պզտիկներս ջերմապես կը բարևեն քեզ։

Ընդունե անշեջ սերս
Դանիել Վարուժան


189. ՆԵՐՍԵՍ ԽՅՈԻՏԱՎԵՐՏՅԱՆԻՆ

18/31 հոկտ․, 1913, Բերա

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՑՈՑ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
Բերա Եեշիլ փողոց, թիվ 1

Մեծահարգ Ներսես Էֆ. Խյուտավերտյան,

Ուսումնարանիս տնօրենությունը և աշակերտությունը իրենց ջերմ շնորհակալությանը կը հայտնեն Ձեր այն պատրաստակամ ջանքերուն համար, որով կրցաք կարճ ժամանակի