Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուլթանի յաթաղանը, իսկ անօրենության օրինագիրքն է նախադասությունը եղել է անօրինության Գուրանն (իմա՝ Ղուրան, մահմեդականների սուրբ գիրքը — Ա. Շ,) է:


9. ԳՅՈԻՂԻՍ ԴՊՐՈՑԸ

(էջ 29)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 39, էջ 1 — 3։

Թվագրումից երևում է, որ գրված է Վենետիկում, Մուրատ-Ռափայելյան վարժարանում ուսանելու երկրորդ տարում։

Տպագրվում է առաջին անգամ։

Ստեղծագործությունը Վարուժանի ծննդավայրի՝ Բրգնիկի դպրոցի մասին է։


10. ԽԱՎԱՐԿՈԻՏ ՀՅՈԻՂԱԿԵ ՁԱՅՆ ՄԸ

(էջ 31)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 39, էջ 3ա — 5ա։

Թվագրումից երևում է, որ հեղինակված է Վենետիկում, Մուրատ-Ռափայելյան վարժարանում ուսանելու երկրորդ տարում։

Տպագրվում է առաջին անգամ։


11. ՎԱՆ ԱՐԴԸՎԵԼՏԻ ԱՐՁԱՆԻՆ

(էջ 37)

Ֆրանսերեն ինքնագիրը՝ Վահե Սեթյանի հավաքածուում (Բեյրութ), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 12։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ալմանախ դեզ էթյուդան լիբեռ դը լունիվերսիթե դը Գան» («Գենտի համալսարանի ազատ ունկնդիրների ալմանախ») 1908, երկրորգ անգամ՝ «Բազմավեպ», 1939, թիվ 6—7, էջ 172։

Երրորդ անգամ ֆրանսերեն բնագրի և հայերեն թարգմանության հանդիպագրմամբ հրատարակվել է մեզ անծանոթ սփյուռքահայ մի պարբերականով, որի կտրածոն պահվում է ԴՎՖ-ում (№ 369)։

Առաջին հրատարակությանը խմբագրությունը կցել է հետևյալ ծանոթագրությունը. «Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք հրատարակելու ֆրանսերեն առաջին նախափորձը մեր սիրելի ընկերոջ ու բարեկամի՝ Դանիել Վարուժանի, որ հայրենասեր բանաստեղծ է ու շատ հայտնի իր երկրում․․․» («Բազմավեպ», 1939, Էջ 171 —172։ «Ալմանախի» էջը պատռված լինելու պատճառով «Բազմավեպը» չի տպագրել շարունակությունը)։

Ստեղծագործության մասին Վարուժանը 1908-ի մարտի 22-ի նամակում (տե՛ս սոսն հատորով, № 110) Ա. Չոպանյանին հայտնել Է. «Ֆրանսերեն