Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարիներին։ Իր գործունեությունը սկսեց երիտթուրքական հեղափոխությունից հետո։ 1908—1909 թվականների նստաշրջանի անդրանիկ նիստը գումարվեց 1908-ի հոկտեմբերի 3-ին Կ. Պոլսի Ղալաթիա թաղում։

2. Հին րեժիմի մնացորդները — նկատի ունի Արդուլ — Համիդի սուլթանական վարչակարգը։

3. Տասանորդը... Աստվածապետական դրություն մըն է — տասանորդը ստացվածքի մեկ տասներորդ մասն Է, որ վճարվում Է իբրև տուրք։ Հին կտակարանում այն համարվում է Աստծուն տրվող պարգևի մի մասը (Ծննդ., ԺԴ, 20)։

4. Սեմական ժողովուրդ — Նոյի ավագ որդու՝ Սեմի հաջորդները։ Սեմական ժողովուրդներն են հրեաները, արաբները, ասորիները, հաբեշները և այլն։

5. Եհովա — տե՛ս «Կրոնքները» հոդվածի № 30 ծանոթագրությունը։

6. Ղետացիներ — ըստ Աստվածաշնչի, Հակոբ նահապետի 12 որդիներից մեկի՝ Ղևի սերունդը, որ Պաղեստինում հողաբաժնի փոխարեն ստացավ քահանայություն։

7. Մովսեսականություն — հրեական ցեղերի առաջնորդ Մովսես մարգարեի հիմնած կրոնը՝ հուդայականությունը (տե՛ս «Կրոնքները» հոդվածի № 4 ծանոթագրությունը)։

8. Պաղտատի երկաթուղվույն ճամբան — Բոսֆորը Պարսից ծոցին միացնող երկաթուղին, որի կառուցումն սկսվել է XIX դարի վերջերից և ավարտվել 1941-ին։ Տե՛ս նաև «Սերպիա և Ավստրիա» հոդվածի № 14 ծանոթագրությունը։

9. «Անուն տուրք» — նկատի ունի պրոգրեսիվ հարկը, երբ եկամուտի հարկման ենթակա տոկոսային հարաբերությունը կայուն չէ, այլ մշտապես հափոխվում է եկամտի մեծացման համեմատ:

10. Համեմատական տուրքը — հարկման այն տեսակը, երբ հարկման ու եկամտի հարաբերությունը բոլոր վճարորդների համար միատեսակ է (յուրաքանչյուր վճարորդ պարտավորվում է հարկ վճարել իր ստացած եկամտի համեմատ)։

11. «Ողորմություն ըրեք ձեր ավելորդովը» — հավանաբար նկատի ունի Ղուկասի ավետարանի առակը այրի կնոջ լումայի մասին (ԻԱ, 1—4)։ Երբ Հիսուսը նկատում է, որ մի աղքատ այրի կին գանձանակի մեջ է գցում իր ամբողջ ունեցածը երկու լումա, ասում է. «Ամենեքին նոքա ի մթերից իւրանց արկին յընծայսն Աստուծոյ, բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայս զկեանս իւր զոր ունէր՝ արկ»։

12. Հանրային պարտք — խոսքը պետական պարտքի մասին է (վարկածին գործառնությունների համար պետության ներքին կամ արտաքին պարտքը)։

13. Անուղղակի հարկերը — ըմպելիքից, ծխախոտից, նավթից, շաքարից, լուցկուց գանձվող մաքսային տուրքերը։