Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվդոկիա տեղափոխվելուց հետո գրողը շարունակում էր հետևել «Թերպյանի խնդրին»։ Հրատարակվող հոդվածից բացի նա, մայրաքազաքում հաստատվելուց հետո, մասնակցել է Թերզյանի դեմ կազմակերպված ցույցերին և հրապարակային ելույթներ ունեցել (տե՛ս «Հոդվածներ և ելույթներ» բաժնի ծանոթագրությունները)։

1. Եվդոկիայի հայ կաթողիկե հասարակության մեջ... սկսած էր ընդդիմադիր հոսանք մը... — «Իրիսը» 1911-ի սեպտեմբերի 1-ին գրել է, թե եվդոկիայում ուժեղացել է «թերզյանական պայքարը» և արձանագրել, որ տեղի կաթոլիկ հասարակությունը բաժանված է երկու կուսակցության՝ ազատական ու կղերամոլ (թիվ 12, էջ 6)։ Թեև վերջինիս ընթացքը պարբերականը համարում է «ազգակործան», բայց Վարուժանի հոդվածում հիշատակված իրողությունների մասին ոչինչ չի տպագրել։

2. Քեչեհյան Լևոհ Գերապայծառը... որ մեկնած էր իր թեմեն ժողովուրդին ճակատագիրն որոնելու — 1911-ի հոկտեմբերի սկզբին է. Քեչեճյանը՝ Սեբաստիայի ու Եվդոկիայի հայ կաթոլիկ թեմի առաջնորդը, իտալիայում գտնվող Թերզյանի հրավերով Սեբաստիայից մեկնել էր Կ. Պոլիս, այստեղից Հռոմ ուղևորվելու և հայ հռոմեականների սինոդին մասնակցելու համար (տե՛ս «Բյուզանդիոն», 1911, թիվ 4560)։

3. Այժմ կը վերադառնար քաղաքս — Լ. Քեչեճյանը երեք ամիս Հռոմում մնալուց հետո, 1911-ի դեկտեմբերի 23/30-ին Թերզյանի հետ վերադարձել էր Կ. Պոլիս, որտեղից 1912-ի մարտի 17/30-ին մեկնել է Սեբաստիա (տե՛ս «Բյուզանդիոն», 1911, թիվ 4621, 1912, թիվ 4623)։

4. Ավագ Շաբաթ երեկո — այսինքն՝ մարտի 24-ին (ապրիլի 6)։

5. Կը խոսի քարոզ մը — «Բյուզանդիոնը» ծանուցել է (1912, թիվ 4705), որ զատկական օրերին հասնելով Եվդոկիա, քեչեճյանը ասել է, թե «անոնք, որ Թերզյանի հաջորդն ընտրեն կամ այս պաշտոնը ստանձնեն, պաշտոնանկ պիտի ըլլան»։

6. Թոռգուեմատայի հավատաքննական դարը — ակնարկը վերաբերում է 15-րդ դարի Իսպանիային, երբ ինկվիզիցիայի (հավատաքննության) պարագլուխ Թորգվեմադան իր իշխանության 13 տարիներին ողջակիզեց տասը հազար մարդ։ Թորգվեմադայի օրոք կազմվեց ինկվիզիցիայի օրենսգիրքը և դատավարական կանոնադրություն, մշակվեց ինկվիզիցիոն մարմինների կազմակերպական կառուցվածքը։

7. Այնպիսի պատրիարքի մը, որուն գործը լրացած է ալ — տակավին 1911-ի սեպտեմբերի 6-ին հայ կաթոլիկ համայնքի ազգային ժողովը միաձայն որոշում էր ընդունել հրաժարեցնել Թերզյանին, կազմել էր հատուկ հանձնաժողով՝ թուրքական կառավարությանը տեղյակ պահելու համար։ Ավելի ուշ՝ 1912-ի հունվարին՝ պատվիրակությունը ներկայացել Էր դատական նախարարին ու կրոնից տեսուչին և պահանջել պաշտոնանկ անել պատրիարքին։ Վերջապես փետրվարի 26-ին թուրքիայի նախարարաց խորհուրդը, քննելով հայ կաթոլիկ հասարակության դիմումը, որոշում էր ընղունել