Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. «ԿՅԱՆՔԻՍ ԳԱՆՁԱՆԱԿԸ» ԾՈԾԱՏԵՏՐԻՑ

(էջ 220)

Մուրատ — Ռափայելյան վարժարանում ուսանելու երկրորդ տարում Վարուժանը առանձնացրել է մի ծոցատետր, որի անվանաթերթն է՝ Դանիել Չպուգքյար. Կյանքիս ցանձանակը. Վենետիկ, 1903 (ԳԱԹ, ԴՎՖ, № 53)։ Ծոցատետրը բաղկացած է հետևյալ հինգ բաժիններից՝ Բսաական, Գրական և բարոյական, Պատմական, Գիտական, Հուշարար:

Առաջինում գրի է առել անձնանունների, տեղանունների և որոշ բառերի բացատրությունները (օրինակ՝ Լամարք — կենդանաբան փիլիսոփա, Ֆունտ — 12 հոգգա (ռուսական), անթեղ—տաք մոխիր, առատակ — թեյ եփելու աման (սամովար): Երկրորդը բովանդակում Է զանազան հեղինակներից հայերեն ու ֆրանսերեն ասույթներ, մի քանի բառերի (օրինակ՝ վետա) բացատրություններ, ֆրանսերեն գրաոումներ։ Երրորդում ֆրանսերեն ու հայերեն նշումներ են պատմական զանազան անցքերի վերաբերյալ. օրինակ՝ Նիկիո Տիեզերական ժուլովն Կոստանդիանոսի ատեն. 318 եպիսկոպոսներու ներկայությամթ տեղի ունեցավ 325 հուն. 19-ին և տևեց 2 տարի: Չորրորդ «Գիտական» վերնագրված բաժնում (Էջ 141—144) բնութագրել Է «արդի տնտեսական շարժման դպրոցները». բայց շարադրանքը թերի է թողել։ Չնայած դրան, դա ամենաամ բողջական հատվածն Է, այդ պատճառով Էլ ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը։ Վերջին բաժնում դարձյալ ամփոփված են հայերեն ու ֆրանսերեն բառերի բացատրություններ, հոմանիշներ, ինչպես hyumen — Հիմեն — Աստված հարսենյաց, գետին = գերեզման և այլն: Կան նաև գրառումներ, որոնք թերևս վերաբերում են գրռոի՝ այդ տարիների ստեղծագործական ծրագրերին կամ մտորումներին։ Օրինակ՝ «Տանտերը դուրս նետեց կարասիք. նստած վառարանի քով կը մտածե գտնել մեկը, որ ավելի վճարե»:

1․ Ազատական դպրոց — արդի տնտեսագիտության մեջ այս տերմինը չի գործածվում։ Վարուժանի բացատրությունից երևում է, որ խոսքը բուրժուական դասական քաղաքատնտեսության ուղղություններից մեկի՝ ֆիզիոկրատների (XVII1 դարի երկրորդ կես) մասին է, որոնք «հասարակությունը պատկերացնում էին որպես բնական «ֆիզիկական» երևույթ, որի զարգացումը տեղի է ունենում «բնական կարգի» օրենքներին համապատասխան» (տե՜ս Экономическая энциклопедия, հ. 4, Մոսկվա, 1980, էջ 278)։

2. Իր նշանավոր բանաձևին — «Թող ըլլա, թող անցնի» բանաձևը առաջինը գործածել են ֆիզիոկրատները, ապա ազատ առևտրի՝ ֆրիտրեդերականության ուղղության ներկայացուցիչները, սակայն այն ավելի հաճախ կապում են շոտլանդացի տնտեսագետ ու փիլիսոփա Ադամ Սմիթի (1723 — 1790) անվան հետ (տե՜ս Экономическая энциклопедия, Հ. 3, Մոսկվա, 1979, Էջ 588)։