Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Տերության ընկերութեան — խոսքը, այսպես կոչված, «պետական սոցիալիզմի» մասին է, մի տեսության, որ քարոզում է բուրժուական պետության սոցիալ — տնտեսական միջոցաոումների օգնությամբ սոցիալիսաական հասարակարգ ստեղծելու հնարավորությունը։

4. Ընկերվարական դպրոց — նկատի ունի տնաեսագիտության սոցիալիստական դպրոցը կամ ուղղությունը։

5. Պատմական դպրոց — այս ուղղութեան Ներկայացուցիչները ժխտում էին կապիտալիզմի տնտեսական օրենքների գործողությունը և սահմանափակվում առանձին երկրների տնտեսական զարգացման կոնկրետ — պատմական ձևերի նկարագրությամբ։

6. Դասական դպրոց — այս անվան տակ հասկացվաւմ Է բուրժուական տեսագիտական մտքի այն ուղղությունը, որը ծագեց XVII դարում և որի ներկայացուցիչները առաջին անգամ հետազոտեցին կապիտալիստական արտադրությունը՝ դնելով քաղաքատնտեսության, որպես գիտության, հիմքը։


3. ԼԱՅՈԿՈՎՆ

(Էջ 222)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 38, էջ 5—6 և № 42։ Առաջինը սևագիր է, չունի խորագիր, գրված է մատիտով, ընդհանուր տետրում։ Երկրորդը մաքրագիր Է, գրված առանձին թերթերի վրա, սև թանաքով՝ կարմիրով արված հեղինակային ուղղումներով, ունի խորագիր։ Գրության տարեթիվը հայտնի չէ։ Հավանաբար վերաբերում է վենետիկյան տարիներին։

Տպագրվում է մաքրագրից։

Փոխադրություն է Վիրգիլիոսի «էնեականի» երկրորդ գլխից (համեմատիր Պ. Վիրգիլիո Մարոնի Ենեական, բնագրեն աշխարհաբար թարգմանեց Հ. Արսեն Ղազիկյան, Վենետիկ, 1910, էջ 58—59)։

Նյութը հունական դիցաբանությունից է։

1. Լայոկովն — հայտնի է Լաոկոոն անվամբ։ Սա Ապոլոնի (տե՛ս «Պտույտ մը մեր դասարանին շուրջը» ստեղծագործության № 4 ծանոթագրությունը) քուրմն էր։ Ըստ «էնեականիտ, Լաոկոոնը զգուշացրել է տրոյացիներին, որ քաղաք չտանեն թշնամու թողած փայտյա ձին, որի ներսում թաքնված էին հույն հերոսները։ Սակայն աստվածները, որ որոշել էին կործանել Տրոյան, ուղարկում են երկու մեծ օձ, որոնք խեղդում են Լաոկոոնին և նրա երկու որդիներին։ Տրոյացիները դա ընկալում են որպես աստվածների կամքի արտահայտություն և ձին բերում քաղաք։

2. Պիսիդոն (Պոսեյդոն) — հունական դիցարանում ծովերի աստվածը, որ համարվում էր նաև ծովային մի շարք հրեշների հայրը։

3. Տրիոանյան աննվեր աստվածունվույն — Տրիտոնը ծովային աստվածուհի էր՝ ոժտված մարդու քթով, գազանի ատամներով, կանաչ մազերով,