Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոտքերի փոխարեն՝ դելֆինի պոչով։ Ապրում էր ծովի հատակում, ոսկյա. դղյակում և Պոսեյդոնի հրամանով խեցեղեն փողի միջոցով փոթորկում կամ խաղաղեցնում էր ծովը։


4. ԼՈԻՅՍԻՆ

(Էջ 223)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, №№ 40 և 41։ Գրված է աշակերտական տետրի առանձին թերթերի վրա, անթվակիր է։ Փոխադրություն է Միլթոնի «Դրախտ կորուսյալ» պոեմի երկրորդ գրքի առաջին հատվածի։ Հավանաբար նախ փոխադրել է առաջին երկու պարբերությունները, վերնագրել, կարմիր թանաքով կատարել ուղղումներ (№ 40), ապա որոշ ժամանակ անց շարունակել, նորից գրել «Լույսին» վերնագիրը՝ փակագծերում ավելացնելով Շարունակություն բառը։

1. Լույս է Ասաված — արտահայտությունն Աստվածաշնչից է (Յովհ․ Ա, 5)։

2. Որ փեական փանդիռին վրա — հին հունական դիցարանում Որփեոսը (Օրփեոս) երաժշտության արարիչն էր, որի նվագը խոնարհեցնում էր ծառերին ու բույսերին, շարժում քարերին, հնազանդեցնում վայրի գազաններին։

3. Ինձի երկնային Մուսան սորվեցուց — հին հունական դիցարանում բանաստեղծության, արվեստների և գիտությունների աստվածները Մուսաները սիրում և ոգեշնչում էին երգիչներին։

4. Իսկ դա, բնավ չես այցելեր այո աչքերուս — Միլթոնը «Դրախտ կորուսյալը» գրելու (1667) շրջանում կուրացել էր և ակնարկել Է իր այդ վիճակը։

5. Դու, Սիոն, մանավանդ դու, և ծաղկազարդ վտակներդ — Սիոնը Երուսաղեմի հարավ—արևմուտքում գտնվող լեռն է, որ Աստվածաշնչում նույնացվում է Երուսաղեմի հետ և համարվում է սուրբ, Աստծո տուն։ Վտակներ ասելով Միլթոնը նկատի ուներ Սիլովամ աղբյուրը (Յովհ. Թ․ 7)։

6. Մեռնյան կույրը — նկատի ունի Հոմերոսին, որ ըստ ավանդության կույր Է եղել։

7. Քույր Թամիր — հին հունական դիցարանում թրակիացի երգիչ, որ հանդգնել էր Մուսաներին (տե՛ս № 3 ծանոթագրությունը) մրցման կանչել։ Մուսաները, որպես պատիժ կուրացրին նրան և զրկեցին ձայնից։

8. Տիրեսփաս (Թիրեսիոս) — հունական դիցարանում կույր գուշակ, որ յոթ տարեկանում կուրացվել էր՝ աստվածների կամքը մարդկանց հայտնելու համար։ Խղճալով նրա մորը, աստվածները Թիրեսիոսին պարգևեցին թռչունների լեզուն հասկանալու ունակություն և տվեցին այնպիսի մի ցուպ,, որ ինքնաբերաբար ճանապարհ էր ցույց տալիս։

9. Փինես — հունական դիցարանում Թրակիայի թագավոր։ Երբ նա