Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղղված քսան նամակների նմանահանությունները։ Թեև ստացված նամակների մի մասը թանգարանն արդեն ուներ, բայց և այնպես դրանք ինչ-որ չափով լրացրին թերին։

Մի քանի նամակի. լուսապատճեն թանգարանին ուղարկեց Միլանում բնակվող, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի նախկին սան, հանգուցյալ բժիշկ-բանաստեղծ Արամայիս Սրապյանը, երկու նամակի ինքնագիր նվիրեցին Բեյրութի նախկին առաջնորդ Գևորգ վարդապետ Կարպիսյանը և Կ. Պոլսի պատրիարքարանի աշխատակից Գևորգ Բամպուքճյանը։ Վերջերս մի նամակի լուսապատճեն էլ ստացանք Վիեննայի Մխիթարյան միարանությունից (ուղղված Բառնապաս վարդապետ Պիլեզիկճյանին)։

Բանաստեղծի դուստր տիկին Վերոն Վարուժան-Սաֆբազյանը 1964-ի հունիսի 3-ի նամակում մեզ հաղորդել Է. «Մեր մոտ չիկան այլևս ուրիշ որևէ նամակներ և այլն.․. և ոչ ալ լուսանկարներ։ Ես անձամբ իմ մոտս ունիմ տասնյակ մը նամակներ մտերիմ և ընտանեկան՝ ուղղված հորս իր ծնողքին կողմե կամ ուղղված հորմես իր ծնողքին։ Առայժմ կը պահեմ զանոնք։ Մեկ քանի տարի հետո, եթե որոշեմ, զանոնք ալ կը նվիրեմ ազգին։ Բայց ոչ հիմա» (տե՛ս ԳԱԹ, 11 բաժին, Գ. Ազնավուրյանի ֆոնդ, № 1505)։ Որպես ապացույց, այդ տետրից նա մեզ էր ուղարկել մի թերթ, որի վրա 1903-ին Վենետիկից մորը և Հովակիմ Եզեկյանին Վարուժանի հղած երկու նամակի սևագիր օրինակներն էին։ Հիշյալ տետրը գտնելու հույսով 1976-ին գրող Հակոբ Ասատուրյանի հրավերով մեկնելով ԱՄՆ, հանդիպեցինք Վարուժանի ժառանգների հետ։ Տիկին Վերոն Վարուժան-Սաֆրազյանը մեզ հանձնեց ստվար մի թղթապանակ, ուր բազմաթիվ արժեքավոր նյութերի թվում գտանք բանաստեղծի՝ կնոջն ու այլոց գրած նամակները, աքսորավայրից հղած հեռագրեր և այլն։ Գրողի դուստրը կրկին հավաստեց, որ ինքը պահել է մեզ արդեն ծանոթ սևագիր նամակների աշակերտական տետրը և խոստացավ գտնել ու ուղարկել Երևան։ Ցավոք, այդ տետրի ճակատագիրն աս. այսօր անհայտ Է։ Ո՛վ գիտե, գուցե որևէ դարակի անկյունում կամ գրքերի արանքում դեռևս մնում է այդ տետրը։ Պետք է հուսալ, որ երբևէ կհայանաբերվի այն։

Նյու Յորքում արխիվային որոշ նյութեր ու իրեր հանծնեցին մեզ Ժիրայր Աբիկյանի քույրը՝ Լուիզ Դևոյանը և վերջինիս դուստրը՝ Սոֆի Ագապյանը, իսկ Ֆրեզնոյում՝ Արմեն և Հայկ Վարուժանները։ Ճիշտ է, դրանց մեջ չկային բանաստեղծի գրած նամակները, բայց պահպանվում էին ստացած 54 նամակ, որոնք պարունակում են հետաքրքիր տեղեկություններ Վարուժանի գործունեության, կյանքի, ընտանեկան հանգամանքների վերաբերյալ։

Վարուժանի նամակագրական Ժառանգությունը դեռևս հեռու է ամբողջական լինելուց։ Մեր հաշվումներով բանաստեղծը գրել է ավելի քան 600 նամակ, որոնցից մեզ է հասել մոտ 200-ը։

Ներկա հատորում զետեղված նամակների մոտավորապես կեսը տպագրվում