Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1904


3. «ԵՂԻԻ» ԲԱՑԱԾ ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈԻՄԸ

Մրցման նյութերը․

«Անուշ ձայն» խորագրով գրություններին խմբագրությունը ուրիշ քանի մը անձիքներուն քննությամբ առաջին դատեց Շշուկի գրվածը։

Այս ծածկանուն սիրով <1 անընթ> հայտնենք քննողներուն արգելված էր գրողին իրական անունը գիտնալ. անաչառությունը գործին հոգին կազմեց։

Առաջին հանդիսացողը առավ իբթե մրցանակ «Իլիական» մը, լավ տպագրությամբ։

Իր հոդվածը այս թվով «Եղին» կը հրատարակե։ Խնդիրքին համեմատ ծածկածը ծածկանուն պահելով։

Գալով մյուսներուն, կը փութամ վ<երապատիվ> խմբագրին հանձնարարությամբ ըսել իրենց պակասությունները և սակավաթիվ առավելությունները։

Անմահ ծածկանունին. — ոտանավորիդ մեջ ընդհանրապես ներդաշնակությունը լավ է. քանի մը տեղ միայն իմաստի ամբողջացումը և կետադրությունը անդամին շեշտը կայլայլին։

Օր<ինակ> կըսես.

«Սակայն մեկ օ՛ր, մե՛կ տարի, մե՛կ դար․․․ և հե՞տո վերըստի՞ն հոս»։ «Մեկ դար»են վերջ երեք կետը ավելորդ է, ընթերցողը կստիպվի «դար»են վերջը կենալ և անդամը միայն կազմել, մինչդեռ անդամը կը կազմվի «հետոյին» շեշտող․ այդ երեք կետը ուրիշ բան չըներ, բայց եթե անդամին մեջտեղեն կտրել և խեղճ տողը կաղցնել։

Նույնպես հոս․

«Անուշ ձայներն» անհետացա՛ն բոլոր... մի՞ ձայն միայն էր։ Նույն և հոս, բայց նախընթաց միջակետեն նվազ. զգալի