Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսե բարեկամ․ Ի՞նչ հարկ կա այստեղ, իբրև <1 անընթ․> պաշտպանություն, մանկությունը ձգես և մարդկությունը ծաղկի նմանցնես, իբրև թե մանկությունը մարդկության մեկ մասը չկազմեր, ապրես, քաջ փիլիսոփա։

Կը հասկնաս, աղա՜, ես երբեք չեմ ըսե թե մանկությունը ծաղկի չի նման իր, այլ միայն աղոթքը անոր բուրում չէ: Աչքիդ առջև բեր մանուկ մը և նկարե. անոր ժպիտը, անոր սիրունությունը, անոր անմեղությունը, անոր չարաճճությունը, անոր փոքր բանե մը լալը, անոր աշխուժությունը, անոր թոթովանքը, այս ամենը մանկան հատկանիշներն են, բաշը աղոթքը, աստվա՜ծ իմ, աղո՜թքը այդ լուրջ գործը, այդ ծերունվո մը գործը մանկան միայն հատկանիշն ըսել, ես կը զարմանամ։ Եթե կարելի ըլլար ծերունի մը ծաղկի նմանցնել, թերևս աղոթքը անոր բուրումն ըլլար (ծեր ըլլալ աղոթել — Դուրյան), բայց մանկա՞ն։

Անմիջապես վերջը․

«Մանուկը աղոթքե կը փախչի»։ Դու որտեղ մը ինծի կըսեիր, թե առջները չես կարդացած (ինչ որ պիտի ցուցնեմ թե կարդացեր եմ) դու ոչ թե առջները, այլ ճիշտ քովինը չես կարդացած․ ընդհանրապես կը փախշի. ուստի առջի ըսածս կուգա, թե աղոթքը մանկան նատկանիշ չէ։

Այս աղոթքի և բուրումին նմանության մասին է, որ կսես․ «Կը հարցնեմ, նոր բացված կոկոն մը հոտ չարձակե՞ր»։ Ես ալ քեզի կը հարցնեմ, անպատ՛ճառ այդ հոտը աղոթքի պիտի նմանցնես, քանի որ, ինչպես տեսար, աղոթքը մանկան անմիջական կապակցություն չունի, մինչ հոտը՝ ծաղկին ամենասերտ հատկութշունն է։

Այս այս է, կուզե՞ս հասկնալ, թե չէ զուր տեղ առաջ չտանեմ դրութշունս։ Ինչ որ է․ անցնենք, ինծի ինչ, թե կուզիս հասկնալ կամ ոչ։

«Մայրս արև մ՛էր երկնայի՜ն. նորա ճաճանչներն էին սիրո անուշ ձայներն»։

Այս մասը այսպես կը պաշտպանես, «Տես հասկցեր, նախ այս բանս առջի ըսվածքին հետ կապակցութշուն ունի, լավ մը ակնարկե։ Ինչպես արևք ծաղկանց ցողը կը սրբե՝ նուշնպես