Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկողնին մեջ, խեղդեց պարմանը կարշնեղ։
Ժանտ շունչին տակ ածխացուր
Արյունն, ու սիրտը լափեց...
65 Հետո գընաց մըտնելու տուն մը ուրիշ՝
Անցքին վըրա թողլով բաց
Հյուղակին դուռն, ու մարելով ներսն, ավա՜ղ
Տանը ճըրա՛գը պըլպլուն։

Եվ դեռ նըստած գերեզմնատան պատին վրա
70 Շուն մը կ՝ոռնա քաղքին վերև անընդհատ։