Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ զիս քեզի՜ կը կանչես։
25 Դո՜ւն գիտես լոկ թե ի՜նչ հողով թունավոր
Թըրծըված է բաժակն այն՝
Որով կյանքս իմ խըմելու եմ սահմանված․
Ու կը խոկաս բախտիս վըրա, կը գըթաս.
Յուրաքանչյուր շիթն արցունքիս՝ որ կ՝իյնա
30 Խորության մեջ ջըրհորին՝
Կ՝այլայլե դեմքդ, ու հառաչել կու տա քեզ։

Կանո՜ւխ է դեռ, իմ ձեռքերս իմ արյան մեջ
Թաթխելու դեռ կանո՜ւխ է։
Երբ շիրմաբույր իմ գոյությանըս կարոտ
35 Սըրտերուն մեջ, սըրտերուն հետ նախ մեռնիմ,
Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմբյան,
Որ կը դարձնե դեռ հաճո
Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու.
Երբ հույսի Ուղտն, ալ խոնջ, ծալլե ծունկերն իր
40 Անապատին մեջ օրերուս անծաղիկ,
Այն ժամանակ, մտերի՜մ հոր,
Ամեն անոնք, որ ինձ դափնի կը քաղենք
Պետք Է դառնան, թող դառնան,
Շուրջն եզերքիդ մեռելապսակս հյուսելու.
45 Քանզի այն օրն, անիծելով հայրական
Համբույրը կույր՝ որ եղավ
Իմ սև սերմիս առաջնորդ,
Դարձյալ քեզի՜ պիտի գամ,
Քու երազկոտ, նիրվանական ջուրերուդ՝
50 Ուր ճակատեն կը սըրբըվի՝ արևուն
Խարանը պիղծ, կը լըվացվի ամեն տարր
Ու ամեն հոգ կը հաղթըվի, կը թողու
Հոգին ազատ, հոգին մաքուր, մըտնելու
Գիրկն Հանգիստին։ Դարձյալ քեզի՜
55 Այսպես խաղաղ իրիկուն մերբ տնակին մեջ
Մայրըս կերգե, ըզբաղած,
Մահվան սաստիկ ծարավեն՝