Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46. ՍԻՐՏՍ Է ՀՈԳՆԱԾ

Սիրտս է հոգնած, վիրավո՜ր.
Ո՜չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե.
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն
5 Արյուններս են, որ հատերու պես նուռի,
Կաթիլ կաթիլ կը ծորին...
Սիրտս է հոգնա՜ծ,
Ու սերս իր մեջ վիրավոր։

Հնարս է տըրտում, փըշրըվա՜ծ.
10 Կը սպասե ոչ մեկ տոնական գինիի.
Կին մանգիտակ ոճիրով
Անոր լարերն աղիքներուս պես փետտեց.
Ու տոսախե պորտին մեջ
Կրթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին...
15 Հնարս է տըրտո՜ւմ,
Ու երգս իր մեջ վիրավոր։