Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն ավիշն հողերուն տակ պայթեցուր
       Սերմերն։ Արտերս այս գիշեր
Կանանչներ են լուսընկային տակ գարնան...
       — Մայրի՛կ, ինձի ծիլ մը բեր,
5 Քըրտինքիս ցողը վըրան։

Կատաղորե՜ն է կատաղորեն հորդեր են
       Տե՞ս, ցորեններն աղածրի։
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան...
       — Քույրի՞կ, ծիլ մը բեր ինծի,
10 Եղիս շողիքը վըրան։

Կը փողփողին արտավարե արտավար
       Կարծես կանանչ մոմիկներ։
Ամեն ընձյուղ մարգրիտ մունի իր բերանն.․․
       — Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
15 Արևուն շողը վըրան։

Կը զարդարե ամայությունը հողին
       Մատղաշ ծաղի՞կր հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան...
       — Հարսնո՜ւկ, ծիլ մը բեր ինծի,
20 Մատերուդ բույրը վըրան։

Ծիլ արտերուս մեջն Է ծըլեր նըշենիս,
       Հոն միսմինա՞կը ծաղկեր.․․
— Մայրի՞կ, քույրի՞կ, հոտա՞ղ, հարսնո՞ւկ սիրական,
       Բերեք անկե ծաղիկներ,
       25 Բերեք վարդգույն ծաղիկներ,
       Հընձվորին հո՜ւյսը վըրան։