Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տընկես ճյուղ մուռիի
Ամեն ապրիլ դուն տեսնես
30 Իր շուքին տակ կանանչ քեզ։

Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,
Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
35 Հասկ մը ծըլի՝ լըման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր նընջեն փառքով,
Ու երբ կրթես քառսուն երինք
Դույլերուդ մեջ մակըրդի
40 Կաթը՝ արծաթ, դալն՝ ոսկի։

Ափ մը ցորյան, ափ մը ցորյան
Ա՛յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գըլխուն ալ թող որ տեղա.
Թող չըսառի՜ արևն աշնան
45 Մեր մազերուն ձյուներուն մեջ.
Չը մարի մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ՝
Ու երբ դըրվինք ա՛լ գերեզման՝
Մեր ներքև հողը, Աննա՛,
50 Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա։