Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6. ԴԱՐՁ


Ես հեռավոր տընակ մունիմ
Շինված լիճին ափն ամայի,
Դուռը բաց է. հոն մտերիմ
Ճրագս է վառ ու կը նայի։

5 Անկե մեռել մտանեցին դուրս․
Աքսորեցին հոգիս անկե։
Այժըմ շեմին վըրա կատուս
Աղիողորմ կը մըլավե։

Օր մը նորեն դառնամ գուցե.
10 Մարա՞ծ գըտնեմ ճըրագս հավետ․
Դողդոջ ձեռքս դուռը գոցե․
Ու լամ լացող կատուիս հետ։