Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17. ԴԵՌ ԿԱՆՈԻԽ


Ըսի քեզի․ Կը սիրեմ։
Բայց դեռ փոքր ես, կոկոն ես դեռ. չեմ գիտեր
Թե հասկըցա՞ր։ Դարձիր բնության, դիտե, կո՞ւյս
Գուցե ըսածս ըմբըռնես.
5 Կը համբուրե սյուքը դողդոջ տերևներ.
Ճառագայթին նայվածքեն ձյո՜ւնն Ապրիլին
Սիրահարված կը հալի.
Վարդի թուփեն վեր կոլոտի գեղձն՝ իր
Ճերմակ ծաղիկն անոր կարմրին խառնելու
10 Արևը ջինջ լըճին մեջ
Կը սիրե իր դեմքն ընկըղմել, բանդի ան.
Ո՜վ անմեղ կույս, զովացումի պետք ունի
Եվ լըճակն ալ տաքնալու.
Դիտե սա զույգ աղավնիներն ըսպիտակ՝
15 Թևերնուն տակ ինչպե՜ս զիրար կը գըգվեն.
Կըսեն անոնք. — Կը սիրեմ։
Նույն բառն որ քեզ երեկ ըսի ականջեղ։
Դեռ չե՞ս ըզգար այն զորությունն՝ որ կ՝ուզե
Սիրտը սըրտի մը կապել.
20 Եվ արյունիդ մեջ իղձ մը բուռն ու թագուն՝
Որ անծանոթ մը, սիրտ մը միշտ կ՝որոնե
Ըսպասելով աստղերեն
Բա՜ռ մը, համբո՜ւյր մը զեփյուռեն, պատասխան
Մը փոթորկեն՝ որ շատ աշխարհ է տեսած,
25 Եվ կը բաղձա ականջի
Փոխել խեցի մ՝ու հոն հեղուլ իր ամբողջ