Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անոր աչքին ցույց կուտան Չարին վիշապը արթուն՝
Որ երկու ճանկը դըրած, երկու ծըվեն ամպի վրա՝
Նայի վար և նընջո՜ղ աշխարհիս նե՛նգ կը խընդա։
Թերևս Մահվան ճիվաղն ան կը նըշմարե, որ մըթին
20 Բակե մը ներս գաղտասույր՝ կը սպառնա տան մ՛օրուքին,
Կամ հյուղերեն կը լըսե մեռնողներու հևք մ՝անվերջ,
Կը զգա դավերն աշխարհի, ծըխաններու մուրին մեջ
Ըստվերը Լենկ—Թիմուրի գըծագըրված կը տեսնա
Կամ լուսնին վրա հայուհի մ՝որ մեծ նախճիր մը կու լա։
25 Թերես ոռնոցն այդ օրորն է իրերուն, դեպ Աստված
Օվսաննան է Բընության՝ իրեն իբրև քնար առած
Շան մը ժանիքն՝ ուրկե դուրս շեշտերը խուլ կը պոռթկան։
Կ՝ոռնա, կ՝ոռնա, Ուշադիր, ո՞վ թըշվառ քած, ընդունայն
Չը ծաղկեն քեզ, չը խառնեն այդ աղոթքիդ Բընածին
30 Իրենց անեծքը մարդիկ, անոնց նիրհող ականջին
Դավադրություն չը նյութե քու երգըդ քու կյանքիդ դեմ։

Հոն ուռենվո մը ներքև՝ որ սեմին վրա լուռ, նըսեմ,
Կողբա կարծես, կը բացվի հին պատուհան մանարվեստ։
Կինը շապկով է, սպիտակ, աստղերն իրենց բիբով շեշտ
35 Զայն արյունի կը ներկեն կարծես վրեժի մը համար։

Դուրս կը նայի, խոլ, քընատ, իբրև ըներ դիվահար
Երազ մը զայն (նորեն քածն է, անիծված) և արբշիռ
Հորձքով մը, շանն ոռնոցին կը մըռմըռա. — Սատկեի՛ր։


Բ


40 «Հոն է, գետափն, — ըսավ Ռեի՛սը գյուղին,—
Անճոռնի՛ քած. մորթըդ գայլի՜րը հագնին։
Աս մինչև ե՞րբ պիտ՝ չը նիրհենք ոռնոցեդ.