Ոսկըրներն ա՛լ ջախջախվեցան։ Վեր, կանգուն
Ծառին կըռթնած, շըլմոր աչքով, տըխրունակ. 140
Վերջին անգամ մը նայեցավ Ջադուկին,
Նայեցավ խեթ՝ խեթ Ռեիսին, և բուին
Եվ հասկերուն, և կյանքերուն. դիտեց այծ
Մոր ուլին հետ լեռնեն կիջներ. և հանկարծ
Լուռ սարսըռոց (գուցե մտածեց ան, հեռո՜ւ, 145
Լակոտներն որբ)։ Գիշերներն ա՜լ պիտ՛ չոռնա
Պիտի չօգնե իր Ջադուկին։ Մինչ առտու,
Ո՛վ Ռեիս, գոհ նընջե, չըկա՜ քածն ահա...
Կամուրջն անցավ. և ծանըր ծանր մըթության 155
Մեջ դիմեց լեռն՝ որ կը կոչվի Գըզ—Գափան.
Դիմեց դեպի խորշերը խոր, թաքթաքուր,
Դեպի որջերն ոգիներուն՝ ուր գանկեր
Իրեն ջըրի թաս կըլլային՝ ոսկրեր՝ դուռ,
Դեպի վըհեր, դեպի ծածուկ շիրիմնե՜ր.․․
160
Հանկարծ կեցավ: Գետն ու քամին դեմառդեմ
Շան դիակին վրա կողային, Կ՝երգեին։
Ետև դարձավ. ներսն հըրաբուխ մը նըսեմ
Կը բորբոքեր՝ վառված շունչով Սատանին.
Լուռ էր և մութ: Թափեցին շանթ բիբերն հրեշ, 165
Ցուպը վերցուր, և մըռմըռաց ան,