Անոնք ծընան լայնարգանդ և լանջագեղ մայրերե,
Ծըծեցին կաթ մոր ցեղին անմահության ավիշն էր։
Լուսասպիտակ շապիկին տեղ [ծընունդի] կընունքի հագվեցան
Առջի օրեն քըղամիղ, առջի օրեն [ալ] արաղջի5ն 5
[Իրենց օրոցքր դըրին սեզերուն վըրա ցորյանին
Կամ կախվեցին անտառին ծառերու մեջ մրրկավոր
Անոնք մեծցած լույսին մեջ]
Օրոցքն իրենց կաթեցին երկու հըսկա շոճերե
Եվ կամ դըրին ոսկեղեն դեղերուն վրա ցորյանին 10
Ուր թրծվեցավ իրենց կուրծքին արևուն տակ ամառվան
Ինչպես հընոցն՝ որուն մեջ [հեթանոսներն աստվածածին]
15
[Կամաց—կամաց կը հագներ աստվածներու կաղապար]
[Պիտի Աստված ես ըլլա <յի> հետո թող թե և ոչ մարդ]
Իրենց մարմինն ըսպիտակ՝ դյուցազներու կաղապար
Զոր քանդակել կրնալու համար պիտի մուզեի
Գեթ օր մըլլալ ես Աստված, ըլլալ հետո սին զեռուն 20
Որ նույնիսկ բույն մը կերտել իրեն համար չի գիտեր։