Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. < ԱՆՈՆՔ ՀԱՏ ԿԸ ՀՈՐՋՈՐՋԻՆ>

Անոնք հայ կը հորջորջին,
Բայց դարերն իրենց սըրտեն հավերժորեն խըմեր են
[Հայկական արյունն և ողջ դատարկեր]
Սուրբ արյունը Թորգոմին։

5 Անոնք հայ կը հորջորջին
Բայց դարերն [Հայկա] [ինչպես] հավերժապես անոնց

սըրտեն խըմեր են։

[Թորգոմական արյունն և ողը պարպեր]
Հայ կըսվին. սակայն դարերն անոնց սըրտեն առհավետ
Խըմեր են Թորգոմական արյունն և ողը պարպեր
10 Ոսկըրները վիթխարի մեր պապերուն սըփռված.
Լեռնելեռ իրենց համար լոկ գայլերու բաժին են։
Հայ կը կոչվին. սակայն [իրենց] անոնց սըրտերեն
Բյուր դարեր Թորգոմ արյունն ըմպեր և ողն են պարպեր։
Անոնց համար մեր հաղթ պապերն աստղամերձ
15 Պիտի չելլեն. ոսկերքն իրենց սըփռված
Լեռնելեռ կը նկատվին միայն բաժին գայլու.
Թեպետ անոնք հայ հողի վրա սըգամած
Առջի [անգամ] հեղ տեսան արփին, [բարձունքին]

բայց թուրք ունին կաթընկեր։

Կը կոչվին հայ, սակայն իրենց սըրտերեն
20 Առհավետ դարերն ըմպեր են [ողջ արյունն հայկական]

հայկական արյունն հին

Եվ ողնածուծը մաս առ մաս դատարկել [ալ երբոր]