Մեզ գըրգարան շինեցի, 45
Գարնան բոլոր վարդերը գոգ գող բերած՝
Հարդարեցի մեր անկողինն հիմենի,
Նունուֆարներն՝ որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին՝
Մեր գըլխուն տակ բարձ եղան, 50
Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի։
Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՜ք անգամ կաթնային, 55
Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր․