Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Անմիջապես վեր պիտի ելլե, իրեն պիտի ըսեն
թե այստեղ ենք։
ՀԱՅՐԸ. — Ուրախ եմ գալուն համար։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Վստահ էի՝ որ այս երեկո պիտի գար։
ՊԱՊԸ. — Կուշանա վեր ելլելու։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Եվ սակայն ա՛ն պետք է ըլլա։
ՀԱՅՐԸ․ — Ուրիշ այցելութլուններու չենք սպասեր։
ՊԱՊԸ. — Ոչ մեկ աղմուկ կը լսեմ գետնուղիներուն մեջ։
ՀԱՅՐԸ. — Կանչեմ սպասուհին, գիտնանք թե ինչ պիտի ընենք։
(Կը քաշե զանգակի մը լարը):
ՊԱՊԸ. — Սանդուխին վրա աղմուկ կա արդեն։
ՀԱՅՐԸ. — Սպասուհին է. վեր կելլե։
ՊԱՊԸ. — Կարծես մինակը չէ։
ՀԱՅՐԸ. — Հա՜մր կելլե...
ՊԱՊԸ. — Կարծես ոտնաձայնը կը լսեմ։
ՀԱՅՐԸ. — Սպասուհի՜ն է միայն։
ՊԱՊԸ. — Քո՜ւյրդ է, քո՜ւյրդ է։ (Պզտիկ դուռը կը բախեն):
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Գաղտնի սանդուխին դուռը կը զարնեն։
ՀԱՅՐԸ. — Կուզեմ ես բանալ։ (Պզտիկ դուռը կես մը կը բանա.
սպասուհին կը կանգնի դուրսը, սեմին մոտ): Ու՞ր ես։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Հոս, տե՛ր։
ՊԱՊԸ. — Հայրդ դրան քո՞վ է։
ՀՈՐԵՂՐԱՅՐԸ. — Սպասուհին կը տեսնեմ միայն։
ՀԱՅՐԸ. — Սպասուհիեն զատ՝ ոչ ոք կա։ (Սպասուհիին) Ո՞վ
մտած է տանը մեջ։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Տան մե՞ջ մտած։
ՀԱՅՐԸ. — Այո՛, քիչ առաջ մեկը եկավ։
ՍՊԱՍՈՒՀԻՆ. — Ո՛չ ոք եկավ, տե՛ր։
ՊԱՊԸ. — Ո՞վ այսպես կը հառաչե։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Սպասուհին է, կտրեր է շունչը։
ՊԱՊԸ. — Կուլա՞ արդյոք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ինչ կըսես։ Ինչո՞ւ համար պիտի լա։
ՀԱՅՐԸ. — (Սպասուհիին) Մեկը ներս չմտա՞վ քիչ առաջ։
ՍՊԱՍՈԻՀԻՆ. — Ամենևին, տե՛ր։