Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

[Ո՛վ օրհնված սեղանն աղքատ բանվորին
Որուն [փըշրանքը միակ] ամեն փըշրանքներն՝
Որ կ՝արժե մարգրիտ մը քըրտինք
Քըրտինքներու տաք] մարգրիտներով են գընված
Ո՜վ փրշրանքներ, ո՜վ փըշրանքներ միշտ գընված
[Մարգրիտներով քըրտինքի] Մեկիկ եմկիկ մարգրիտներով
քըրաինքի,
Ո՜վ ջուր, ո՜վ քուր [որ ծորերուն մեջ] դու որ [լեռներուն]
լերան կուրծքն ի վար
Երգելով զվարթ կը հոսիս
Եվ կը թողուս որ պղտորեն քեզ գայլերն,
Կու գաս [այստեղ] քաղաք աղքատին հող կուժին մեջ
Վաստակի գնով լոկ լեցվիլ։
Ո՛վ օրհնված սեղան, օծված դու սեղան
Ըսպասումի [արցունքներով] արցունքով
Ըսպասումի աղոթքներով, իրիկունն
Երբ գործավորը չի՛ գար։

Ահավասիկ գոռ սանդալներ կը հընչեն
Սալարկին վրա փողոցին։
Ի՛նքն է... [Ո՛հ], ոչ. Լուռ խըրճիթին առջևեն
Կ՝անցնի անցորդն իր ոտքերուն երգին հետ։
Խե՜ղճ որդիներ, հավատարիմ և խե՜ղճ կին
Գյուխնին [դարձյալ] նորեն հուսակըտոր կը հակին
Սեղանին վրա՝ [ուր կը պաղի ոսպապուրն] սառ էր
Ուր կը պաղի ոսպապուրն։
[Շուտ] Ո՜հ, ուշացավ. անոնք գիտեն որ ունի
Աշխատանքն իր վըտանգներն,
Ունին բովերը պայթում,
Որմնագիրի մեծ սանդուխները գայթում։
Կամ մեքենան [երկար] մերթ վիշապի թաթ մ՛է [կույր] կուտ
Որ կը խըլե, կը ծամե զինքր կերտող
Դալկահար թևը դողդոջ։
Անոնք գիտեն որ աշխատելն ոճիր է
Երբ լուսինն ալ երգերնուն վրա կը հըսկե։

Կու գա... Հյուղին դուռն ահա
Լիսեռին վրա հեծեծելով բացվեցավ։
Կու գա՞․.․ ոչ, ո՛չ, քամին է
Որ գուժաբեր [այցելուի] դըրացիի մը նըման
Ներս կը մըտնե, ճըրագին մեջ կը մըտնե
Եվ բոցին [հետ] տակ ծըխահարույց կը մեռնի։