Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

50. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ...

(Էջ 157)

Ինքնագիրը հայտնի չէ։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Հեթանոս երգեր», էջ 329 — 330։ Պալյան Հովհանես (1876—1926) — Գրասեր, թարգմանիչ։ Նրա նյութական միջոցներով է հրատարակվել Վարուժանի «Հեթանոս երգեր» գիրքը։

6 .․.կամ Մեսալին մեհըրաչյա — Վալևրիա Մեսալինան Հռոմի կայսր Կլավդիոսի անառակ, իշխանասեր ու դաժան կինն էր: Գլխատվել է անառակ վարքի պատճառով։ Նրա անունը դարձել է բարձրաստիճան ու անբարոյական կնոջ խորհրդանիշ։

9 Երբ հոն գըտնես Պոմպեի գիշերներ — Նկատի ունի հռոմեական քաղաք Պոմպեյը, որ կործանվեց Վեզուվ հրաբխից: Մինչև կործանվելը հարուստ հռոմեացիների գիշերային զվարճատեղին էր։


ՀԱՑԻՆ ԵՐԳԸ

1921 թվականին Կ. Պոլսում, «Նավասարդ» միության հրատարակությամբ լույս տեսավ Դ. Վարուժանի «Հացին երգը» բանաստեղծությունների ժողովածուն: Հրատարակիչների «Երկու խոսքում» կարգում ենք. «1915 Ապրիլ 11—24-ի չարաբաստիկ գիշերվան ճիվաղը՝ որ պոլսահայ մտավորականության ոչ կյանքին և ոչ ալ ստեղծագործական որոնումներուն խնայեց, իր ճիրանները մխրճեց նաև Դանիել Վարուժանի դարակներեն ներս։

Տարված այլևայլ ձեռագիրներու կարգին էր պատրաստության մեջ եղող Հացին երգը, զոր Եղեռնի և Ատելութեան այդ պաշտոնյաները չարախինդ գոհունակությամբ մը հափշտակեցին։

Կորուստը անխուսափելի էր, եթե անսպասելի զուգադիպություններ չնպաստեին անոր փրկության: Գրաքննության մոտ ծառայող տխրահռչակ հայու մը անմեկնելի պատրաստակամությունը և, մյուս կողմե, կատարված նյութական որոշ զոհողություն մը հաջողեցան ետ խլել այս գործը՝ որ մասնավոր նվիրակություն մը կը ստանար հեղինակին նահատակությամբ։

Թերևս Վարուժան ժամանակ չէ ունեցած լրացնելու իր այս վերջին աշխատությունը՝ զոր, ինչպես միշտ, մասնավոր հոգածությամբ մը ծրագրած ու դասավորած էր իր հոգիին խորք։

Թեև Հացին երգը, այնպես ինչպես որ է, ամբողջություն մը կը ներկայացնե. բայց հավաքածուն պիտի պարունակեր նաև քանի մը լրացուցիչ քերթվածներ՝ որոնց վերնագիրներր նշանակված գտանք բանաստեղծին գրպանի տետրակներուն մեջ, հետևյալ շարադասությամբ. — Այլուր, Ախոռը, Թթխմոր, Փուռը, Հայրենի սեղան և Հացին երգը:

Այսօր, հիացման ու պարտականության առթած անսահման գոհունակությունովն է, որ մեր դժբախտ իրականության գուրգուրանքին կընծայենք