Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19. ԳԻՆԱՐԲՈԻՔԵՆ ՎԵՐՋ


Նկարիչ բարեկամիս՝ Արսեն Մարկոսյանին

Սըրահն է լուռ։ Կոչնականներն հեռացան։
Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,
Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,
Արյունն իրենց երակներուն բորբոքած։

5 Վինը չըռեց։ Կը թափառի նըվաղուն
Երգն իր վերջին՝ զոր հարբած սիրտը չըմպեց։
Անոնց բերնին վըրա և ցոփ աչքերուն
Կը սըփռե քունն իր չըղջիկի թևը մեծ։

Սեղանին վրա է ամեն ինչ ցիրուցան։
10 Սափորին մեջ կերազե մաս մը գինի։
Նուռ մը լըքված, ակռաներու վերքեր վրան,
Ջահերուն տակ, ջահերուն հետո կարյունի։

Եվ կը փըշրի բաժակ մհանկարծ, հեծելով
Լըռության մեջ։ Զայն ճեղքած էր նախապես
15 Կին մը արբշիռ երբ կը ներկեր կըտղանքով,
Գինիին խորն, ատամներն իր, բուստի պես։

Ծաղկամանին մեջ կը թոռմին հիրիկներ
Որոնց բույրով գուսանն եղավ սըրարբած։
Աթոռին վրա հողմահա՜ր մ՛է մոռցըվեր՝
20 Զերթ հոլաթև մեծ թիթեռնիկ մը մեռած։

Դուրս կը հոսին բաց մընացած դու աներեն
Գաղջ ալիքներն հալվեներուն և մուշկին։