Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կու գա համեղ գերերին՝ որով Սյունիքն է առատ,
Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ։
— «Աղավնիի սիրտ ուտենք, — կը գոչե ճորտը Բալի, —
60 Որ ունենանք վագրի լյարդ»։ — «Ես այդ մասին ավելի,—
Կը կատակե հանկարծ մին, — կընտըրեմ սիրտը՝ կընոջ»։
Ծիծաղներով այն ատեն կից վերնա տունը ամբողջ
Կալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական
Կընեին նույն խրախճանքները նույն շուքով տոնական։
65 Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ
Կրելով երկու ջուխտ վարազ սաներու վրա ոսկեհեռ
Եվ ուրիշներ նույն թիվով՝ իրենց ուսին վրա ունին
Ըսկուտեղները նուռին, սափորներն հորդ գինիին.
Հաղթանա՜կն Է այս խրախին։ Հեղեղ մհանկարծ վարդերու,
70 Իբրև ամեն տիկին վար արձակեր սիրտն իր աղու,
Վերնատունեն կը տեղան կոչնականաը վրա գինով։
Քանի մասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով։
Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,
Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն
75 Շատըրվանին մեջ որ լույս կողբա բակին առընթեր,
Կու գան իրենը թռիչներեն վար անձրևել մարգրիտներ։
Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի
Կստեղծեն դրախտ մուր կարմիր Հեշտության նուռը կաճի։
Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով
80 Բաժակներուն մեջ գինին կհեղուն դեմքով մանխըռով։
Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,
Դաշխուրանն իր վեր կառնու, և. — «Ասպետնե — կըսե,— ես
Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,
Անոր՝ որ հուրն է արու, անոր՝ որ հողն հեշտագին
85 Կըմպեմ ի փառս։ Անոնց տռիփն ու համբույրները հավետ
Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»։