Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանները, մի բանտ է, որը լավագույն դեպքում անգամ չպիտի կարողանա բարվոքել մեր ժողովրդի դրությունը։ Ոչ մի տեղից պարեն չենք բհրի, այսպես և մյուս բաները։ Այնպես որ՝ դրության ծանրությունը լոկ ժամանակավոր հանգամանք չունի, ինչպես կարծում են շատերը։ Իսկ եթե գերմանացիների տրամադրություններն են հաշվի առնում, ապա արդեն պարզվում է, որ նրանք դեմ են Հայաստանի անկախությանը՝ ինչ-ինչ մտածումներով և նույնիսկ Վեհիբ փաշայի փոխարինումը նրանց ցանկությամբ է եղել։ Ուրեմն՝ էլ ինչ առավելություններ է տալիս Խորհրդի այստեղ մնալը։ Թե արտաքին և թե ներքին աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է գտնում իր ընկերների կողմից Խորհրդի և Կառավարության շուտափույթ տեղափոխությունը Երևան։ Ա. Երզնկյանը գտնում է երկու կողմերի առարկություններն էլ լուրջ և ուշադրության արժանի։ Որ մի երկիր չի կարող առանց կառավարության մնալ, կասկածից վեր է, բայց և կան մի շարք արտաքին խնդիրներ, որ մինչև դրական լուծում չստանան, Խորհուրդը չպետք է փոխադրվի։ Անհրաժեշտ է, ուլտիմատիվ կերպով օրը նշանակելով, նույնիսկ պահանջել, որ ճանապարհները բանան և զորքերը հետ քաշեն. հակառակ դեպքում դաշնագիրը ռատիֆիկացիայի[1] չենթարկել։ Բաթումի պատվիրակների[2] ասելով՝ իբր թե Թ. Նագարբեկովը համաձայնություն է տվել թուրքական զորքերը մեր սահմաններում պահելու մեր շահերի համար։ Եթե այդ այդպես է, ապա պետք է դա փոխել՝ իբրև մի վնասակար քայլ։ Եթե մենք սահմանների հարցը թուրքերի միջոցով լուծենք, վրացիներն էլ գերմանացիների միջոցով կանեն, որի հետևանքը մեզ համար վատ կլինի։ Այդ խնդիրը պետք է լուծվի փոխադարձ համաձայնությամբ։ Այժմ միայն պիտի պահանջել, որ զորքերը հետ քաշեն։ Իսկ մինչև այդ թող Կառավարությունը լիազորներ ուղարկի Երևան՝ կառավարչական իրավունքներով։


Նախագահը հայտնում է, որ Կ. Պոլիս հեռագրեր են ուղարկված թե մեր սահմանների և թե կատարված վայրագությունների մասին։

  1. Վավերացման։
  2. Խոսքը Ս. Հարությունյանի, գեներալ Ի. Բաղրամյանի և Հ. Թամանյանի մասին է: