Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
9 հուլիսի 1918 թ.

Ձեր նամակները, գրված մայիսի 26-ին և հուլիսի 1-ին, ստացվել են այս ամսի 5-ին։ Շտապում ենք պատասխանել Ձեր նամակներին բավարարության տալով ձեր հարցումներին և իրերի դրությանը պատկերացնելով այնպես, ինչպես որ կան։


1. Իշխանության խնդիրը ձգձգվում է ոչ այնքան կուսակցական վեճերի, որքան արտաքին հանգամանքների շնորհիվ։ Դաշնագիրը[1] ստորագրելուց հետո ոչ այնքան իշխանության կագմի, որքան <Երեան> տեղափոխության հարցը եղել է <Հայոց> ագգային խորհրդի ջանքերի առարկան։ Իշխանության վերջնական կազմն ու հաստատումը պիտի տեղի ունենար Երևանում, այնպես որ՝ այդ չէր, որ արգելք էր հանդիսացել Ազգային խորհրդի ու կառավարության տեղափոխությանը, այլ ճանապարհների փակումը, հաղորդակցության՝ փոստի, հեռագրի կատարյալ բացակայությունը, դիպլոմատիական անհրաժեշտ հարաբերությունները զանազան միսիաների հետ մինչև օրս էլ հանդիսացել են գլխավոր խոչընդոտներն ու արգելքը Խորհրդի շուտափույթ տեղափոխության <համար>։ Խորհրդիս իբրև Խորհրդի տեղափոխություն, իհարկե, կարելի էր շուտ անել այս կամ այն ճանապարհով, բայց սոսկ տեղափոխությունը, առանց պարզերս սահմանների խնդիրը, հաղորդակցության կանոնավորության և դրամական բարդ խնդիրները, կճատներ նրան ամլության։ Ձեր նամակները ստանալուն պես նորից դրվեց տեղափոխության խնդիրը և որոշվեց. «Ագգային խորհուրդն ու կառավարությանը տեղափոխել Երևանի առաջարկած ժամանակաշրջանում, այսինքն՝ ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում՝ հաշված հուլիսի 5-ից». «Մինչև այդ անմիջապես հեռագրել Կ. Պոլիս՝ մեր պատվիրակությանը և, մի քանի օր ժամանակ տալով, պահանջել, որ սահմանների խնդիրը պարզեն՛ հետ քաշելով <թուրքական> զորքերը և հայտնեն մեզ»[2]։ Իհարկե, սրանից էլ մեծապես

  1. Խոսքը 1918 թ. հունիսի 4-ին Բաթամում ստորագրված հայ-թարքական պայմանագրի մասին է։
  2. Հայոց ազգային խորհուրդն իր այս որոշումները կայացրել է 1918 թ. հուլիսի 6-ին։ Տես № 56 փաստաթուղթը։