Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
13 հուլիսի 1918 թ.[1]

Հայոց ազգային խորհուրդը որոնել է Հայկական Հանրապետության կազմված կառավարության հետ անմիջապես տեղափոխվել Երևան[2]։


Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության հարցին, «Մշակն» արդեն առիթ է. ունեցել արտահայտվելու այն մտքով, որ մինչև Կ. Պոլսի կոնֆերանսի որոշումների հայտնվելը կարիք չկա վերջնականորեն կազմելու մինիստրությունը, քանի որ այդ կոնֆերանսում պիտի հաստատվի Անդրկովկասի ժողովուրդների բախտը։ Այդ տեսակետը պաշտպանել է նաև Ազգային խորհրդի մի մասը, բայց մեծամասնությանը մնացել է. Խորհրդի նախկին որոշման վրա և պատվիրել է պարոն Հ. Քաջազնունուն կազմել մինիստրություն պերսոնալ հիմունքներով։ Այժմ կառավարությանը կազմված է գլխավորապես դաշնակցականներից, և շտապում է մեկնել Երևան՝ այնտեղի դիկտատորների ուլտիմատիվ պահանջի ճնշման տակ։


Մենք մնում ենք մեր արտահայտած տեսակետի վրա և համոզված ենք, որ Հայաստանի մինիստրության հանդես գալը Անդրկովկասի հայության այժմյան բարդ և անորոշ դրության պայմաններում ոչ մի օգուտ չպիտի բերի, բայց կարող է վնասակար և գուցե վտանգավոր լինել։


Սակայն Հ. Քաջազնանու մինիստրությունն արդեն փաստ է, և մենք ստիպված ենք հաշտվելու այդ իրողության հետ։


Բայց և այնպես մենք գտնում ենք, որ, թեև կազմված, այդ կառավարությունը չպիտի շտապի Երևան մեկնել, մինչև որ չբացվեն ճանապարհները, չվերականգնվեն հաղորդակցություններն արտաքին աշխարհի հետ։


Երկրի այժմյան ֆինանսական, տնտեսական ծանր պարագաները, այժմ, երբ հայ ազգի բախտը որոշվում է համաշխարհային կենտրոններում, երբ կառավարության գլխավոր աշխատանքը պիտի

  1. «Մշակ» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. Որոշումն ընդունվել էր Հայոց ազգային խորհրդի 1918 թ. հուլիսի 6-ի նիստում։ Տես 56 փաստաթուղթը։