Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու այդ կռիվը ծանր, օրհասական, շարունակվում է մինչև օրս...


Մեր բնագավառի[1] համար այս պատմական պատասխանատու րոպեին նրա անունից իասող, իրեն հայկական գործերի գերագույն մարմինը հորջորջող <Հայոց> ազգային խորհուրդն ահա ամսից ավել է, որ ոպում էր գնալ <Երևան>, որոշեց գնալ.... բայց չէր գնամ։


Ամսից ավել է, որ խոսվում է կառավարություն ստեղծելու մասին, ամսից ավել է, որ «բանակցություններ» էր վարվում «կուսակցությունների» հետ մինիստրական աթոռների «արդար» բաժանման համար և մինչև օրս այդ հարցն էլ չլուծվեց՝ մնաց առկախ, անորոշ։


Մինչև օրս պատահարների ու բախտի քմահաճույքին թողնված մեր բնագավառը պահպանում է իր գոյությունը շնորհիվ աշխատավորության ծոցից դուրս եկած անձնվեր մարդկանց, շնորհիվ կազմակերպված կամքի, որը գիտի և ընդունակ է զոհել անձնականը՝ հասարակականին, եսականը, կուսակցականը՝ պետականին, մի ընդունակության, որից զգալի չափով զուրկ գտնվեցին «անաչառ» քննադատի դեր ստանձնած թե աջակողմյան և թե ձախակողմյան կուսակցությունները։


Այսօր, վերջապես, մեծամասնության ճնշման տակ Երևան է մեկնում Ազգային խորհուրդը։ Վերջապես հերոսական ազատամարտ տանող ժողովուրդը կտեսնի իր բախտը տնօրինողներին և եթե այստեղից գնացողները նոր հոգով, նոր եռանդով գործի անցնեն, այն ժամանակ հոգնած մեր մարտիկները և հուսահատության դուռն ընկած կիսաքաղց աշխատավորությանը նոր թև կառնեն, նոր կյանքի հույսով կվառվեն։


Բարի ճանապարհ բոլոր տուն գնացողներին։


Հայրենի վաթանը[2] կարոտ է շինարար աշխատանքի, և մենք կհուսանք, որ Ազգային խորհուրդը, դուրս պրծնելով Թիֆլիսի ճահճացած մթնոլորտից, ընդունակ կլինի այդ աշխատանքին։


«Աշխատավոր», 18 հոգիսի 1918 թ., № 86։

  1. Այստեղ և հետագայում բառը գործածված է «բնակավայր» իմաստով։
  2. Հայրենիք (թուրք.)։