Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Հովհաննես Մելիքյան, 2. Ստեփան Մալխասյան, 3. Արշալույս Մխիթարյան, 4. Գարեգին Ենգիբարյան, 5. Սիրական Տեր-Մարտիրոսյան, 6. Գրիգոր Տեր-Խաչատրյան։


Անկուսակցականներ՝


1. Ստեփան Մամիկոնյան, 2. Պետրոս Զաքարյան։


Մուսուլմանների պատգամավորներ


1. Սեյիդ–Ռիզա Միր-Բաբաև, 2. Միրզա Ջաբար Մամեդով, 3. Ախպեր աղա Իսմայիլով, 4. Միր-Բաղիր Միր-Բաբաև, 5. Մամեդ բեկ Մամեդբեկով, 6. Ասադ բեկ Աղաբաբբեկով։


Ռուսաց պատգամավոր՝


1. Իվան Իվանովիչ Զորին


Եզիդի պատգամավոր՝


1. Յուսուֆ բեկ Թեյմուրով


«Զանգ», 4 օգոստոսի 1918 թ., № 42։


№ 99

Արտաշես Բաբալյանի հուշերը ՀՀ իշխանության

կենտրոնական մարմինների ձևավորման և

Երևան տեղափոխվելու մասին


<...> <Հայոց> ազգային խորհուրդն ինքն իրեն հռչակեց գերագույն իշխանություն հայկական գավառների համար, բայց մնաց Թիֆլիսում։ Ալ. Խատիսյանի նախագահությամբ հայկական պատվիրակությունը ստորագրեց <1918 թ.> հունիսի 4-ին տաճիկների հետ հաշտության դաշնագիրը, որով 11.000 քառակուսի վերստ տարածությամբ մի Հայաստան էր ստեղծվում։


Արամն էր, որը, փաստորեն, կառավարում էր երկիրը։ Իբրև լիազոր <Հայոց> ազգային խորհրդի՝ նա կազմակերպել էր վարչությունները և սպասում էր նորընտիր կառավարության և Ազգային խորհրդի Երևան տեղափոխվելուն։