Մ. Հարությանյան. Եթե նույնիսկ մեր իրավունքները փոխանցվեն Երևանին, դարձյալ կառավարության խնդիրը չի լուծվի, ինքը համաձայն չէ դրան։ Կողմնակից է, որ Ազգային խորհուրդը տեղափոխվի Երևան։ Ն. Աղբալյանի տեսակետն անթույլատրելի է և գլուխ պրծեցնել կնշանակի։ Պետք է այս դժվարին օրերում Ազգային խորհուրդը գնա ժողովրդի մեջ աշխատելու իր մեծամասնությամբ։
Արդյո՞ք Հայ ժողովրդական կուսակցությունը կարող է իր
վրա վերցնել կառավարություն կազմելու ղեկը։ Չի՛ կարող, որովհետև
չունի ոչ բավական մեծություն և հմայք, իսկ քաղաքականության գծի
սխալն ընկնում է նաև նրա վրա, որովհետև նրա վարիչները նույնպես
մեղավոր են կամավորական շարժման մեջ։ Միայն Հ. Յ. Դաշնակցությունը
կարող է վերցնել այդ ծանր բեռը թե ժողովրդի և թե՛ օսմանյան
կառավարության վստահությունը վայելելով։ Կառավարությունը,
իհարկե, <պետք է կազմել> ոչ ամբողջապես, այլ նախագահությունն
ու մի քանի բաժիններ, այլ մյուս կուսակցություններից էլ ըստ արժանավորության անհատի։ Իբրև <կառավարության ղեկավարի> հարմար
թեկնածու, իր մի քանի ընկերների կողմից, մատնանշում է Ալ. Խատիսյանին, որը թե ընդունակություններով և թե վարած գծով համապատասխանում է
ներկա դրությանը։
Ավ Սահակյան. Ներկա ծանր դրությունը հետևանք է մի շարք
ծանր պատճառների։ Մեղավոր են բոլոր կուսակցությունները, Ազգային
խորհուրդը և մեր ինտելիգենցիայի մերկանտիլ[1] գիծը, որ չկարողացան այս պատմական մոմենտում մեր դրությունը, էրզրումը, Ղարսը
պահել: Եթե որևէ կուսակցություն կարողանա մեր ժողովրդին հանել
այս ծանր դրությունից, ինքը կթողնի Դաշնակցությունը, որին ծառայել
է 50 տարի հոգով և սրտով։ Բայց, դժբախտաբար, այդպիսին մեր մեջ
կա և դարձյալ բեռն ընկնելու է Դաշնակցության վրա և այն էլ այնպիսի մարդկանց <վրա>, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝
իհարկե, բոլոր կուսակցություններից։
Ա. Խոնդկարյան. Անհրաժեշտ է ունենալ մի ընդհանուր օրգան,
որովհետև դեռ կան ընղհանուր հարցեր։ Որտե՞ղ է լինելու նրա տեղը,
- ↑ Շահամոլական։