Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սարդարապատի հարթությունից հետո Արամ փաշան[1] հայտարարեց <Երևանի> ազգային խորհրդի մեջ, թե վրացիները, ադրբեջանցիները և հայերն առանձին կառավարություններ են կազմել Թիֆլիսի մեջ և թե Հայաստանի կառավարությունը հաջորդ օրը[2] պիտի հասնի Երևան։


Դիմելով <Երևանի> ազգային խորհրդի նախագահ Խորեն արքեպիսկոպոսին (ապագա կաթողիկոսին) նա ասաց.


«Գերապատիվ սրբազան,


Որպես Ազգային խորհրդի նախագահ՝ Դուք շատ ուրախացած կլինեք, անկասկած, հայկական կառավարության ստեղծման առիթով և կցանկանաք Ձեր բարձր նախագահական պաշտոնով ընդունել կառավարական կազմը Երևանում և տալ նրան Ձեր օրհնությունը։ Ընդունելության արարողությունը պիտի ղեկավարվի մեր շատ սիրելի հրամանատար Արշո Շահխաթունիի[3] կողմից։ Նա արդեն տվել է իր համաձայնությունը»։


Ազգային խորհրդի նիստը վերջանալուց հետո սրբազանը խնդրեց բոլոր ներկաներին իր մոտ թեյի՝ Առաջնորդարանի գեղատեսիլ պատշգամբի վրա։ Առաջնորդարանը գտնվում էր ձորի մեջ, որտեղից անցնում է Զանգան՝ կատաղած, փրփրելով։


Տեղի ունեցան այնտեղ մասնավոր խոսակցություններ կառավարական կազմի մասին։ Արամ փաշան հայտարարեց, թե նախարարական դերերը որոշվելու են վերջնականապես Երևանում։ Նախարարապետ միայն նշանակված է Հովհաննես Քաջազնունին։


Խորեն սրբազանը մի անուշ ժպիտով ինձ նայեց և հարցրեց.


— Ինչպե՜ս ես խորհում կազմակերպել ընդունելությունը։


Ինձանից առաջ Արամը պատասխանեց, թե (Ա.) Շահխաթունին վարպետ է այդ կարգի աշխատանքների մեջ։ Ես իմ կարգին պատասխանեցի կատակով, թե ես պիտի նախընտրեի նրանց բոլորին բանտարկել, որովհետև այսքան ժամանակ նրանք հանգիստ ապրում

  1. Արամ Մանուկյանը։
  2. Խոսքը 1918 թ. հուլիսի 19-ի մասին է:
  3. Մասնագիտությամբ դերասան Արշավիր (Արշո) Շահխաթունին Երևանի զինվորական պարետն էր։