Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայկական շրջանների ինքնուրույն և գերագույն ղեկավար մարմնի Հայոց ազգային խորհրդի անունից։ Մեր կնքած պայմաններով Թուրքիան ապահովելու է այդ շրջանների ինքնօրենությունը[1] և, աոհասարակ, մեր ընդունած պայմանները նման չեն այն պայմաններին, որ ստորագրել են մեր հարևան թուրքերը։


Այսպես, ուրեմն՝ հայկական երկրամասի որոշ ինքնօրեն[2] միություն դառնալը կանխորոշված պետք է համարել և ավելորդ է այս խնդիրն ավելի բարդացնելու ձգձգել։


Ավելի լավ է շուտափույթ կերպով ձևավորել, ձևակերպել և վերջնական պաշտոնական վճիռ կայացնել այս մասին և անհապաղ անցնել շինարար ստեղծագործական աշխատանքի, հանել ժողովրդին անիշխանական ու անկայուն վիճակից և պետական մեխանիզմ կազմակերպելու դժվարին, բայց անհրաժեշտ գործին ձեռնամուխ լինել։


«Հորիզոն», 6 հունիսի 1918 թ., 108։


№ 18

Խմբագրական «Աշխատավոր» թերթում՝ նորանկախ

Հայաստանի իշխանության կենտրոնական մարմինները

Երևան տեղափոխելու անհրաժեշտության մասին

6 հունիսի 1918 թ.[3]


ժամանակն է, վերջապես, տուն գնալու։ ժամանակն է վերջ տալու այս աննորմալ, այս հայրենասպան կացությանը։ Այսպես կամ այնպես՝ հասել է ժամը, երբ պետք է տեղի ունենա մեր մեծ հայրենադարձը, երբ հայ ժողովրդի ու հայկական հայրենիքի կյանքի օրգաններն ու ղեկավար մարմինները պետք է տեղափոխվեն հայրենիք, միասան իրենց մայր-մարմնի՝ ժողովրդի ու հայրենիքի հետ։


Արդեն շատ երկարեց այս աննորմալ ժամանակաշրջանը և շատ ու շատ վնասներ տվեց մեր ժողովրդին։ Հայ ժողովուրդը նմանվել

  1. Ինքնավարություն։
  2. Ինքնավար։
  3. «Աշխատավոր» թերթում հոդվածի տպագրության ժամանակը: