Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ աշխատավոր գյուղացիությունը տոկուն է իր կամքի մեջ, անհուսահատ է իր նպատակին հասնելու ցանկության մեջ. մեզ մնում է միայն նրան ղեկավար հանդիսանալ, ուղղության տալ դեպի կուլտուրական առաջադիմություն։


Ուրեմն դեպի գործ, դեպի հայրենիք, դեպի աշխատավոր մասսաներդ։


«Աշխատավոր», 11 հունիսի 1918 թ., № 58։


№ 29

Խմբագրական «Զանգ» թերթում՝ թուրքական արշավանքների

հետևանքով երկրի ծանր դրության և Հայոց ազգային խորհրդի՝

Երևան տեղափոխվելու անհրաժեշտության մասին

11 հունիսի 1918 թ.[1]


Հաշտությունը դեռ վերջնականապես կնքված չէ. նրա բոլոր պայմանները պիտի վերաքննվեն Կ. Պոլսում։ Հնարավոր է, որ պոլսական միջավայրում ուժերի այնպիսի փոխհարաբերություն ստեղծվի, հրամայական այնպիսի պահանջներ անեն, որ նորից զենքը ձեռքներս առնենք և պայքարի միջոցով որոշենք մեր բախտը։


Այս մոմենտին երկու էական հարցեր կան, որոնք դրված են հրապարակի վրա և լուծում են պահանջում։


Սեկը և առաջնակարգը դրանցից ֆրոնտի[2] ուժեղացման խնդիրն է։ Գաղտնիք և անսպասելի չէ, որ Օսմանյան կայսրությանը նորից դրժի իր խոստումը, կնքած հաշտությանը վերաքննելու պատրվակով մեր ֆրոնտում ուժերի այնպիսի փոխհարաբերության ստեղծի, որ նոր հարձակումը թշնամու կողմից և մեր պարտությունը լինի անխուսափելի։ Քայքայված է մեր ֆրոնտի թիկունքը, ջլատված են որոշ շրջանների դիմադրական ուժերը։


Տեղը և ժամանակը չէ ոչ քննադատության դիմելու, ոչ էլ մեղադրանքի սյունին գամելա նրանց, որոնք դեռ երեկ փառապսակ էին արվում։ Ապագա պատմաբանը մեր օրերի պատկերը տալիս կգնահա–

  1. «Զանգ» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. Ռազմաճակատի: