Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նից հրահանգներ է պահանջում։ Հույս ունենք, որ հայ գաղթականները պետք է հայրենիք վերադարձվեն՝ համաձայն հունիսի 5-ին Բաթումից Վեհիբ փաշայի ուղարկած թիվ 1 գրության։ Հայերի հետ մահմեդականների փոխանակումը պետք է հետաձգել մինչև կոնֆերանսի[1] ավարտը, երբ վերջնականապես կորոշվեն մեր երկրի սահմանները։ Արդյո՞ք դուք ստացել եք մեր երկու հեռագրերը։ Կառավարությունը և <Հայոց> ազգային խորհուրդը ե՞րբ կլինեն Երևանամ։ Եթե հնարավոր է, նորությունները հաղորդեք հատուկ սուրհանդակի միջոցով։ Նավի բացակայությունը թույլ չտվեց սուրհանդակ ուղարկել։ Կոնֆերանսը <կսկսվի> երկու շաբաթից։

Ա. Ահարոնյան

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 33։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանություն ռուսերենից:[2]


№ 50

Լրագրային հաղորդում՝ ՀՀ կառավարության կազմավորման

ընթացքի և այն Երևան տեղափոխելու մասին

3 հուլիսի 1918 թ.[3]

Արդեն կազմվում է հայկական կառավարությանը, որի կազմը կհրատարակվի մեկ-երկու օրից հետո։ Կաբինետը կազմվում է պերսոնալ սկզբունքով, ինչպես այդ լիազորված էր Հ. Քաջազնունուն։ Կառավարությունը կազմվելուց հետո անմիջապես մեկնելու է Երևան։


«Հորիգոն», 3 հուլիսի 1918 թ., 130։ «Աշխատավոր», 3 հուլիսի 1918 թ., № 75։

ը։

  1. Խոսքը Քառյակ դաշինքի երկրների և կովկասյան հանրապետությունների միթե Կ. Պոլսում կայանալիք կոնֆերանսի մասին է։
  2. Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 32։
  3. «Հորիգոն» և «Աշխատավոր» թերթերում լրատվության տպագրության ժամանակ