ԴԱՇՏԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Ուշտափա (ուշ վարվող, ցանվող հանդամաս)– Ամենաուշ ցանվող դաշտն է։ Բուճախ կոչվող դաշտի վերևի մասից սկսվում և հասնում է Սևան-Երեան մայրուղի, մի քանի հեկտար էլ անցնում է մայրուղուց դե¬ պի հարավ։ Գյուղի բարեբեր և լավագույն հողամասերից է, որտեղ միշտ էլ ցորեն են ցանում։ Գեքաշվան Իրոք, գեշ է, քարքարոտ, դար ու փոս, կան բազմաթիվ խութեր (մի¬ ջնակներ)։ Գյուղացիներն այս տարածքը նաև անվանում են հող։ Վարե¬ լիս միշտ էլ արորի, գութանի խոփեր են կոտրվել։ Հոդի տակ շատ մանր ու խոշոր քարեր կան։ Բերրի դաշտ չէ։ Գեշքաշվանը սկսվում է գյուղի դիմացի բարձունքի ձախ կողմից, հասնում Ծաղկունք գյուղի սւսհմանը։ Գյուղի բարեբեր հողակտորներից է, որտեղ միշտ ցանվում է հացահա¬ տիկ։ Բուջաղ Գյուղից, «Խաչեր» կոչվող մատուռից սկսվում է դեպի հարավ, մինչև երկաթգծի ոլորապտույտ կիսաշրջանը։ Լայն հարթություն է։ Սահմա¬ նակից է Զովաբեր գյուղի դաշտին։ Հողը բերրի է։ Ցանում են հիմնակա¬ նում ցորեն։ Խաչեր Մատուռի դիմաց ջրովի հողամաս է։ Ցանում են կարտոֆիլ, բանջա¬ րեղեն։ Բարխել Հողամասը ջրովի է։ Այն բաժանված է գյուղացիներին։ Կառուցված են միհարկանի, երկհարկանի տներ։ Հիմնված են այգիներ։ Տնամերձ հողամասերում ցանում են տարբեր կուլտուրաներ։ Ջվռնոց Գյուղից հյուսիս մինչև Ծւսոով ձորի տարածքը, դաշտամաս է։ Ցա¬ նում են ցորեն, խոտւսբույսեր։ 15-20 հեկտար հատկացվել է որպես տնատեղ։ Կառուցված են 30-40 լուսւսվոր տներ։ 60 հեկտար սեփւսկա– նաշնորհվել է որպես ջրովի տարածք։ Անունն ստացել է «Ջվռ» կենդա¬ նու անունից։ 113