րին։ Նրանք գալիս տեսնում են Մաշարցու արարքը։ Այդ օրվանից էլ տեղանքը կոչվում է Մաշարցու թամբ։
ԳՅՈՒՂԻ ՀՈՂԱՀԱՆԴԱԿՆԵՐԸ
Վանքի ետև
Այդ տարածությունը հնուց ի վեր պատկանել է եկեղեցուն, 7-րդ դարի կառույց է, որը ինչ-որ ժամանակ վանք է կոչվել։
Հալելի
Թուրքերեն բառ է։ Ըստ ավանդության՝ բերդ է եղել, հետքերը չեն պահպանվել։
Բերդի դոշ
Նույն Հալելիի տարածքն է, ժամանակին լավ ցորեն է աճել։
Դպրոցի տեղեր
Գյուղում դպրոց հիմնելու օրվանից այդ տարածքը հատկացվել է դպրոցին։ Բերքատու հողեր են, գյուղից ոչ հեռու սար գնացող ճանապարհի մոտակայքում է, Ծաղկունք տանող ճանապարհից ձախ։ Այդ տարածքը այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետության զորամիավորումներից մեկին։ Ցանում են խոտաբույսեր, հացահատիկ։
Քաղոնի դոշ
Առատ ու խիտ խոտատեղի է։ Սարվորները քոլիկներ շինելուց հետո էլ այդ տարածքը թույլ չեն տվել անասուններ արածացնել, մինչև չեն հնձել։
Մուկոյ քարափ
Լավ վարելահողեր, առատ ցորենի արտեր են եղել ժամանակին։ Ներկայումս ոչ մի տեսակ հացահիկ չի ցանվում։ Մեքենայահարմար չէ։
Քյասարի ճամփան
Սարն ի վեր ոտքով անցնող կարճ ճանապարհ է։ Վերանորոգվելուց հետո դարձել է ավտոճանապարհ։
Ծակ քար
Հունանի ձորի գլխին է։ Մեր կողմից հիշատակված սրբատեղին է, մեծ անցքով քար է։ Ծակ քարից հեռու ընկած մի կարծր քար կա, վրան անընթեռնելի արձանագրություն։