ԱՎԵՏԵՆՑ ՏՈՀՄԸ
Շատերը եկան ու գնացին։ Ով եկավ, աշխատասեր եղավ, ով գնաց՝ բարի անուն թողեց։ Պատվարժան է Ավետենց տոհմը։ Ավագների իրավունքն է փոքրերին ասել՝ պահպանիր տոհմի հպարտությունը։ Մակու քաղաքից, թե նրա շրջակա գյուղերից Դդմաշեն է գաղթել Մուղսի, թե Մուղդուսի Ավետիսը՝ կնոջ և երեխաների հետ։ Ավետիսն ունեցել է յոթ տղա՝ Թաթոս (Թադևոս), Մխե (Մխիթար), Վարդան, Հարություն, Մանուկ, Ներսես, Կիրակոս։
Որդիներից երկուսը՝ Կիրակոսը և Մանուկը, մահացել են երիտասարդ տարիքում։ Մնացած հինգ եղբայրները ապրել են նույն հարկի տակ։ Մանուկի մահվանից հետո նրա նշանածին ամուսնացնում են փոքր եղբոր' Ներսոյի հետ։
Հինգ եղբայրներից սերում է մի գերդաստան, որին կոչեցին Ավետենց։ Հինգ եղբայրներն էլ տարբեր ազգանունների տեր դարձան՝ Թադևոսյաններ, Մխիթարյաններ, Վարդանյաններ, Հարությունյաններ, Ներսիսյաններ։
Այժմ՝ եղբայրների մասին առանձին-առանձին։
ԹԱԹՈՍԻ ՃՅՈՒՂԸ
Ավագ որդին՝ ԹԱԹՈՍԸ, առանձին սեր է ունեցել առևտրի, վաճառականության նկատմամբ։ Ունեցել է երեք տղա՝Հունան, Մկրտիչ, Սուքիաս.
|